Թուրքիայի` Օրդու Մշակույթի և արվեստի ասսոցիացիան (Guzel Ordu Kultur ve Sanat Dernegi) այս տարի կազմակերպել էր պատմվածքների մրցույթ ազգային ու միջազգային հարթակների բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների համար: Գրական մրցույթի թեման էր «Երեխաների իրավունքները»: Մրցույթի նպատակն էր գնահատել այն անհատների ստեղծագործությունները, որոնք հետաքրքրված են երեխաների իրավունքների թեմայով նորարական հայացքներով և մեկնաբանությամբ ստեղծագործելու մեջ: Սերեն Թուրքանն առաջինն ընտրվեց հանձնաժողովի կողմից «Սպիտակի հանդեպ ատելություն» պատմվածքով: «Մանկական տարիքում հարսնացու դառնալու» պատմվածքը առաջին հորիզոնականում էր հարյուրավոր պատմվածքների շարքում: Սերեն Տուրքանը, ով գրավեց Ստամբուլի ուշադրությունը իր երիտասարդ տարիքով, այդ տարի առաջադրվեց նաև որպես ամենաերիտասարդ մրցանակակիր: Երիտասարդ հեղինակի մրցանակը տրվեց Ստամբուլում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ, որին ներկա էին հանրահայտ քաղաքական գործիչներ, արվեստագետներ: Մրցանակաբաշխությունը հրապարակվեց մի շարք ազգային և տեղական թերթերում:
Մենք շնորհավորում ենք Սերենին իր հաջողության և ձեռքբերումների կապակցությամբ և ուրախ ենք, որ նա եղել է Գրենք Հայաստանում Միջազգային ստեղծագրության ճամբարի մի մասը: