Ալիս Տեր Ղևոնդյան

Գրականագետ, դասախոս և թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, գիտական հոդվածների և մենագրության հեղինակ։ Տիրապետում է ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
Թղթակցել է Հայաստանի և Ֆրանսիայի պարբերականներին։ Դասավանդել է իսպաներեն և իսպանալեզու առարկաներ Երևանի համալսարաններում։
Ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունները Ալիս Տեր-Ղևոնդյանի իսպաներեն թարգմանությամբ տպագրվել են Արգենտինայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Չիլիում և Բոլիվիայում։
Իսպաներենից հայերեն է թարգմանել Խուլիո Կորտասարի վեպերը, արդի արգենտինացի գրողների ստեղծագործությունները, ներկայում հայ ընթերցասերներին է ներկայացնում ժամանակակից լատինամերիկյան բանաստեղծների գործերի ծաղկաքաղ։
Հրատարակված թարգմանություններ
Իսպաներենից հայերեն
- Խուլիո Կորտասար, Աստղադիտարանի արձակ, Երևան, «Ակտուալ արվեստ», 2020
- Կինո, Մաֆալդան և ընկերները, Երևան, «Անտարես», 2018
- Խուլիո Կորտասար, Ցատկախաղ, Երևան, «Անտարես», 2018
- Մարիո Սամպաոլեսի, Մալվիններ, պոեմ, Երևան, Անտարես, 2014
- Աննա Արզումանյան, Իմ անունը Հիմա է, պոեմ, Երևան, Անտարես, 2013
- Դիեգո Տատյան, Հետմիջօրե, պատմվածքների ժողովածու, Երևան, AREDIT, 2012
Հայերենից իսպաներեն
- Narine Kroyan, El angel tuerto, cuento, Inmediaciones.org, Bolivia, 2020
- Aram Pachyan, Guerra, vivos o muertos, cuento, Inmediaciones.org, Bolivia, 2020
- Mariné Petrossian, Disparó el arma, poesía, Buenos Aires, Audisea, 2015
- Levon Khechoyan, Hovhannes Yeranyan, El alambre no se percibía entre la hierba, relatos sobre la guerra de Karabagh, Buenos Aires, Hecho atómico, 2015
- Un idioma también es un incendio: 20 poetas de Armenia, Córdoba, Argentina, Alción Editora, 2013, re ediciones: México, Columbic
Հրատարակված հուշագրություն
- Էդվարդ Սարգսյան․ Նկարչի հուշերը, Երևան, «Լորենի», 2019
Գիտական աշխատանքներ
- Մյոբիուսի ժապավենն ու Խուլիո Կորտասարի պատմվածքները, մենագրություն, Երևան, «Ակտուալ արվեստը», 2015
- Իսպաներենի բայի եղանակաժամանակային ձևերի համառոտ ձեռնարկ, Երևան, 2002
- L’innovation de la tradition de la littérature fantastique à l’exemple des œuvres de Julio Cortázar, publié par TRANS. Internet Journal for Cultural Sciences, Vienne, 2005
- Ֆանտաստիկի յուրահատուկ ընկալումը Խուլիո Կորտասարի և Ադոլֆո Բիոյ Կասարեսի գործերում, Գրականության հանդես, Երևան, ՀՀ գրողների միություն, 2004, Ա
- Դիցաբանական մոտիվները Կորտասարի ստեղծագործություններում, Գրականության հանդես, Երևան, ՀՀ գրողների միություն, 2004, Բ
- Лента Мебиуса как модель рассказа Кортасара, в сб. Филология в системе университетского образования. Материалы научной конференции 22-23 июня 2004г. вып. 7., Москва, Изд-во УРАО, 2004
- Կորտասար․ Զբոսայգիների անընդհատությունը, Գարուն, N12, 2003
- Արդյո՞ք օվկիանոսը բաժանում է իսպաներենը, Գարուն, N3, 2003