Ավետիք Դարբինյան «Կետի շատրվանը»

Ավետիք Դարբինյանը ծնվել է Գյումրիում, աշխատել է տիկնիկային թատրոնում որպես գրական մասի վարիչ։ Նրա հետմահու գրքի առիթով վերջաբան է գրել արձակագիր Վահագն Գրիգորյանը՝ գնահատելով երիտասարդ հեղինակի գրաշխարհը։ Ավետիք Դարբինյանի արձակը կարևորում էր բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը՝ ռոբինզոնադա ժանրի շուրջ մի զրույցի ընթացքում հիշատակելով ժանրի գերազանց դրսևորումներից մեկը՝ Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպը։ 

 

1980 ականներին Ավետիք Դարբինյանի պատմվածքները հրապարակվել են «Գարուն» ամսագրում։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Գյումրին», լույս է տեսել 1983 թվականին, իսկ ահա «Օր ջոջություն՝ խայտառակությունը» 1991-ին։ 

«Կետի շատրվանը»

Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպն, ասես վերադասավորում է, յուրովի հիշատակում հռչակավոր բիբլիականներից մեկը՝ Հովնան Մարգարեի և կետհրեշաձկան պատմությունը: Փետրե թեթևությամբ, Իտալո Կալվինոյի գրչոգով ստեղծված այս կարճ վեպում` սիրո և ամուսնության ճգնաժամը վերածվում է կեցության ճգնաժամի: Իսկ պատումի կարգականոնը՝ ռոբինզոնադա ժանրն է

«Կետի շատրվանը» առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին Ավետիք Դարբինյանի՝ «Օր ջոջություն՝ խայտառակություն» հետմահու գրքում՝ «Ստամոքսի արքան և նրա կինը» վերնագրովՆաիրի» հրատարակչություն)

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ