ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԱՐԻ գրականության հիմանդրամի» նպատակն է ստեղծել միջմշակութային երկխոսություն և Հայաստանը դարձնել միջազգային գրական և հրատարակչական հարթակների ակտիվ գործընկեր:
«ԱՐԻ գրականության հիմնադրամը», հիմնադրված 2017 թվականին, իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գրաշուկայի զարգացմանը, ստեղծագրության և ընթերցանության խթանմանը, ինչպես նաև հայ գրականության և մշակույթի միջազգային առաջխաղացմանը:
Տեսլական
Հայ հեղինակների գրքերն ամբողջ աշխարհի ընթերցողների գրապահարններում։
Առաքելություն
Զարգացնել և տարածել հայկական գրական տաղանդն ամբողջ աշխարհում։
Նպատականեր
աջակցել տեղական գրաշուկայի ենթակառույցների զարգացմանը;
հայտնաբերել, աջակցել և առաջ տանել երիտասարդ գրողներին;
զարգացնել ակտիվ և պահանջկոտ ընթերցողների սերունդ;
ստեղծել գործընկերների միջազգային ցանց, հաստատել ակտիվ համագործակցություն։