Լայպցիգում Կացության փոխանակման ծրագրի բաց մրցույթ հայ գրողների համար

Yerevan-Leipzig residency 2025

Ուրախ ենք տեղեկացնել, որ գրողների համար հրաշալի հնարավորություն է ընձեռվում՝ մասնակցելու Երևան (Հայաստան) և Լայպցիգ (Գերմանիա) եզակի կացության փոխանակման ծրագրին, որը տեղի կունենա 2025 թ․ մարտին: Փոխանակման ծրագիրը «Չգրված հիշողություն․ հայկական գրքարվեստ և գրականություն» միջոցառման մի մասն է և կկայանա 2025թ․ Լայպցիգի գրքի տոնավաճառի ընթացքում։

 

Կացության այս ծրագիրը նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, մշակութային փոխանակումը և արվեստի զարգացումը՝ միավորելով ստեղծագործ անհատների Հայաստանից և Գերմանիայից երկու ակտիվ գրական և գեղարվեստական կենտրոններում: 

Կացությունը համատեղ ծրագիր է Լայպցիգ և Երևան քաղաքների և Հայաստանում Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։ Գործընկեր կազմակերպությունը Լայպցիգի Literaturhaus-ն է, իսկ Հայաստանում՝ «ԱՐԻ» գրականության հիմնադրամը։

Ով կարող է դիմել

  • Գրողներ, ովքեր հրատարակել են առնվազն մեկ գիրք՝ գեղարվեստական, ոչ գեղարվեստական, պոեզիա կամ մանկական գրականություն ժանրերում։

Ինչ է առաջարկում փոխանակման ծրագիրը* 

  • Մեկամսյա կացություն Լայպցիգում, որը ծածկում է ինքնաթիռի տոմսի և կացության ծախսերը
  • Ամենօրյա ծախսերը հոգալու համար կրթաթոշակ
  • Կապեր հաստատելու, ստեղծագործական համագործակցության և մասնագիտական զարգացման հնարավորություններ
  • Մասնակցություն տեղի մշակութային և գրական միջոցառումներին
  • Հանրային միջոցառում մարտի 19-ին Լայպցիգի Literaturhaus-ում ձեր աշխատանքը ներկայացնելու համար ու ևս մեկը 2025թ․ Լայպցիգի գրքի տոնավաճառի ընթացքում

Համապատասխանության չափանիշներ

  • Դիմորդները պետք է դրսևորեն նվիրվածություն ծրագրի ընթացքում
  • Անգլերենի  (կամ հյուրընկալող երկրի լեզվի) գործնական իմացությունը պարտադիր է
  • Կարող են մասնակցել Երևանի ռեզիդենտները

Ինչպես դիմել

Ներկայացնել հետևյալ փաստաթղթերը մինչև 2025թ․ փետրվարի 2-ը

1․ CV, որում ներկայացված են ձեր ձեռքբերումները (անգլերեն)

2․ Գրական ստեղծագործության նմուշ (բնագրով և առկայության դեպքում անգլերեն և/կամ գերմաներեն)

3․ Հիմնավորող նամակ, որը բացատրում է, թե ինչպես և որքանով է այս կացության ծրագիրը համապատասխանում ձեր ստեղծագործական նպատակներին և ինչպես եք նախատեսում նպաստել մշակութային փոխանակմանը (հայերեն կամ անգլերեն)

4․ Երկու մասնագիտական բնութագիր (հայերեն կամ անգլերեն)

 Ամսաթվեր

  • Հայցադիմումի վերջնաժամկետ՝ փետրվարի 2, 2025թ․
  • Կացության ծրագրի ժամկետ՝ մարտ, 2025թ․

Ինչպես դիմել

Ուղարկեք ձեր հայցադիմումը [email protected] կամ [email protected] էլ․ հասցեներին

Հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ + 374 77 35 11 12 կամ +374 60 50 47 11 հեռախոսահամարներով

Միացե՛ք մեզ ստեղծագործական կամուրջներ կառուցելու և Երևանի ու Լայպցիգի միջև գրական ու գեղարվեստական երկխոսություն զարգացնելու գործում:

Անհամբեր սպասում ենք Ձեր հայցադիմումներին։

Ինստիտուցիոնալ ֆինանսավորումը դեռ սպասման փուլում է։