ԱՐԻ գրականության հիմնադրամը ԵՄ Ստեղծարար Եվրոպայի ԴԻԼԵՄՄԱ ակադեմիա ծրագրի գործընկեր

ԴԻԼԵՄՄԱ երկխոսություն շարժական ակադեմիա ծրագրի հիմնական նպատակը հարթակ ստեղծելն է՝ որը կծառայի որպես փոխանակման և համատեղ ստեղծագործության նոր ձևաչափ Կենտրոնական/Արևելյան Եվրոպայի, Կովկասի և այլ եվրոպական երկրների միջև։ Այն նպատակ ունի լիարժեք օգտագործել մշակույթի ներուժը՝ իբրև գաղափարների աղբյուր և միջոց՝ նոր լուծումներ ստեղծելու, հասարակական կապերը ամրապնդելու, համերաշխություն ձևավորելու և մեր կարողությունները զարգացնելու՝ ներկա և ապագա մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու համար։

  • Էմանսիպացնել, վերասահմանել և ապագաղութացնել Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի հասկացությունները՝ խթանելով նոր գեղարվեստական և մտավոր հայեցակարգերի, պատումների և մոտեցումների ստեղծումն ու տարածումը։
  • Զարգացնել նոր գործնական ձևաչափեր, որոնք արտահայտվում են գեղարվեստական և կրթական գործունեությամբ՝ ներառելով ինչպես «մտքի մարդիկ» (մտավորականներ, գիտնականներ, գրողներ), այնպես էլ «գործի մարդիկ» (ՀԿ ակտիվիստներ, համայնքային առաջնորդներ, արվեստագետներ, մշակութային նախաձեռնողներ)։

«Երկխոսություն» հասկացությունը ներկայացնում է խոսակցության, բախման և բաց քննարկման անհրաժեշտությունը այն հարցերի և խնդիրների շուրջ, որոնց պատրաստ լուծումները դեռ չունենք, և որոնց անդրադառնալու համար անհրաժեշտ է համատեղ ջանք ու քաջություն։

«Ակադեմիա» նշանակում է միջդիսցիպլինար տարածք՝ կրթական և գեղարվեստական գործունեության համար, որը համադրում է մտորումները և մտավոր խմորումները գրականության և արվեստի ստեղծման գործընթացի հետ։

«Շարժական» է այն պատճառով, որ ծրագիրն իրականացնում ենք տարբեր վայրերում՝ ճանաչելով տեղային համատեքստերը և ստեղծելով փոխկախվածության ու համատեղ ստեղծագործության հյուսվածք։

ԴԻԼԵՄՄԱ ակադեմիայի հայեցակարգը նախաձեռնվել է լեհական Borderland հիմնադրամի  կողմից, սակայն մշակվել է համատեղ՝ մշակութային կազմակերպությունների և անհատների (գրողների, գիտնականների, մշակութային մենեջերների, թարգմանիչների) հետ՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներից և Կովկասից։

Ծրագիրը Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ իրականացվում է ԴԻԼԵՄՄԱ ակադեմիա 2025-2026 ծրագիրը։ Ծրագրի իրականացնողներն են՝ Borderland hիմնադրամը (Լեհաստան), Կենտրոնական Եվրոպայի Ռազմավարության Ինստիտուտը (Ուկրաինա) PEN Հայաստանը և Վրաստանի գրական նախաձեռնություն ՀԿն (Վրաստան)։