Անուշ Քոչարյանն ընտրվել է մասնակցելու Լայպցիգի կացության ծրագրին։ Այն համատեղ ծրագիր է Լայպցիգ և Երևան քաղաքների, Երևանում Գյոթե ինտիտուտի, Literaturhaus Leipzig-ի և «ԱՐԻ» գրականության հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Անուշ Քոչարյանը գրող է, մշակութային լրագրող և մշակութային կառավարիչ Հայաստանից։ Նրա «Ֆաուստատոպիա» պիեսը թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ առաջին՝ «Վայրի խոտեր» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2022 թվականին։ Այժմ Անուշն աշխատում է վեպի վրա։ Մարտի 3-ից 31-ը մասնակցելու է գրական կացության ծրագրի Eisler Haus eV Leipzig-ում՝ Երևանում Գյոթե ինտիտուտի, Literaturhaus Leipzig-ի և ARI Literature Foundation-ի հետ համագործակցությամբ:
Վերջերս Անուշ Քոչարյանը մասնակցեց «Սևծովյան պատմություններ» նախագծին, որը միշտ նշանավորել է մշակութային հարուստ և միևնույն ժամանակ ցավոտ ու վիճելի բաժանումը Արևելքի և Արևմուտքի միջև: 2024 թ. Անուշը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում «ԱՐԻ» գրականության հիմնադրամի ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված պանելային քննարկմանը, որի հղումը կարող եք տեսնել այստեղ։ 2024 թ․օգոստոսին և 2025 թվականի փետրվարին Անուշը մասնակցել է գրական կացության ծրագրերի Բեռլինի Literarisches Colloquium-ում (LCB):
Literaturhaus Leipzig-ը ծրագրել էր միջոցառում Անուշ Քոչարյանի մասնակցությամբ 2025 թ․ մարտի 19-ին Լայպցիգի Literaturhaus սրճարանում։
