«Ես խոսում եմ պարելով» անիմացիոն ֆիլմը պատմում է Հայկ Հոբոսյանի մասին, ով լսուղության սահմանափակում ունեցող պարող է։ Այս անիմացիոն ֆիլմը, ինչպես նաև «Ես խոսում եմ պարելով» մանկական նկարազարդ գիրքը ստեղծվել են ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից իրականացված ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր ծրագրի շրջանակներում, ԱՄՆ դեսպանության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական ծրագրի ֆինանսավորմամբ։ Գրքի հեղինակը Գայանե Աղամալյանն է, իսկ նկարազարդողը՝ Լուսինե Սահակյանը։