Ժան-Ֆրանսուա Լիոտար
Ժան-Ֆրանսուա Լիոտար (1924-1998)՝ ֆրանսիացի փիլիսոփա, սոցիոլոգ, գրականության տեսաբան։ Նրա միջառարկայական աշխատություններն ընդգրկում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են իմացաբանությունը և հաղորդակցությունը, մարդու մարմինը, ժամանակակից արվեստը և հետարդիական արվեստը, գրականությունը և քննադատական տեսությունը, երաժշտությունը, կինոն, ժամանակն ու հիշողությունը, տարածությունը, քաղաքը և բնապատկերը, վեհը, ինչպես նաև գեղագիտության ու քաղաքականության փոխհարաբերությունները:
Նա առավել հայտնի է 1970-ականների վերջերից հետարդիապաշտության իր ձևակերպմամբ և մարդու վիճակի վրա հետարդիականության ազդեցության վերլուծությամբ: Լիոտարը ժամանակակից մայրցամաքային փիլիսոփայության առանցքային դեմքերից էր, 26 գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: Նա Ժակ Դերիդայի, Ֆրանսուա Շատլեի, Ժան-Պիեռ Ֆայի և Դոմինիկ Լըկուրի հիմնած Փիլիսոփայության միջազգային քոլեջի տնօրենն էր։