Մարտի 29-31-ը Դիլիջանում տեղի ունեցավ «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի աշխատաժողովը, որին մասնակցեցին նախագծում ներգրավված թարգմանիչները, խմբագիրները և խորհրդի անդամները: «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի առաջնային նպատակն է հիմնարար հումանիտար և փիլիսոփայական տեքստերը հասանելի դարձնել հայերեն թարգմանությամբ: Աշխատությունների ցանկը ներառում է այնպիսի փիլիսոփաների, պատմաբանների, ինչպիսին են Միշել Ֆուկոն, Ջիորջիո Ագամբենը, Հաննա Արենդթը, Սիմոն դը Բովուան, Ալան Բադիուն, Անտոնիո Գրամշին, Ժիլ Դելյոզը, Ժան-Ֆրանսուա Լիոտարը և Յուրգեն Հաբերմասը։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում բազմաբնույթ քննարկումները նվիրված էին թարգմանական խնդիրներին, բառաշինությանը և փիլիսոփայական տերմինների բառարանի ստեղծմանը:
«ԱՐԻ» գրականության հիմնադրամը համակարգում է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի իրականացումը Հայաստանում: