«Գրականության դասագրքերը, որպես «Հոմո սովետիկուսի» կերտման գործիք․ Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» հետազոտությունը. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում իրականացված «Հիշողության մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակներում

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» նախագիծը։ 

Նախագծի շրջանակներում իրականացված  «Հոմո սովետիկուսի» կերտման գործիք». Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» հետազոտությունը, որն իրականացրեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոսներ Վահրամ Դանիելյանը և Արթուր Միրզոյանը շուտով կհրապարակվի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԱՐԻ գրականության հիմնադրամի կայք էջերում։ Ստորև կարող եք դիտել հետազոտությունն ընդհանրացնող տեսաֆիլմը։ 

Հետազոտությունը վերլուծում է դպրոցական ծրագրերում հայ գրականության դասավանդման հիմնական ուղեցույց-ծրագրերի ու դրանցում արձանագրվող փոփոխությունների դինամիկայի քննությունը՝ 20-ականներից մինչև 80-ականններ, այն, թե ինչպես էին մեկնաբանվում հայ գրականության որոշ կարևոր հեղինակները Խորհդային Միության տարբեր շրջափուլերում և, թե ինչպես են ժամանակի ընթացքում կանոնիզացվել սովետահայ աշակերտի պատկերացումները հայ գրականության ու նրա հիմնական հեղինակների մասին։ Ամբողջական հետազոտությունը շուտով հասանելի կլինի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԱՐԻ գրականության հիմնադրամի կայքէջերում։