Գալուստ Գյուլբենկյան, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամ, Calouste Gulbenkian Foundation

Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար

ԱՐԻ գրականության հիմնադրամը համակարգում է Հայաստանում խոշոր գրական նախագիծ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմից նախաձեռնված թարգմանական մատենաշար:Այս նախաձեռնության նպատակն է հումանիտար և հասարակական գիտությունների հիմնարար տեքստերը հասանելի դարձնել հայերենով՝ հարստացնելով բարձրորակ գիտական ​​ռեսուրսները։

Այս նախագծի շրջանակներում ԱՐԻ գրականության հիմնադրամը նաև մշակում է թարգմանչական արհեստանոցներ Հայաստանում, այդ թվում՝ սկսնակ թարգմանիչների համար նախատեսված արհեստանոցներ՝ օգնելով ընդլայնել որակյալ մասնագետների շրջանակը: Այս բոլոր գործողությունները խթանում են մշակութային փոխանակումը Հայաստանում։

Նախագիծը նպաստում է հայոց լեզվի արդիականացմանը՝ նոր տերմինաբանական բառապաշարների միջոցով և աջակցում է թարգմանչական և հրատարակչական համագործակցության ծրագրերին տեղական և միջազգային գործընկերների հետ։

Նախագծի շրջանակներում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն 20րդ և 21րդ դարի համաշխարհային ակնառու հեղինակների կողմից հեղինակած հումանիտար և հասարակագիտական մի շարք կարևորագույն աշխատություններ, որոնք նախկինում չեն եղել թարգմանված հայերեն։ Գրքերը թարգմանվում են արևելահայերեն կամ արևմտահայերեն։ Թարգմանությունները մասնավորապես օգտակար են գիտնականներին և ուսանողներին՝ Հայաստանում ինտելեկտուալ դիսկուրսների զարգացումը խթանելու միտումով: Նախագիծը նաև կնպաստի հայերեն լեզվի զարգացմանը, նոր եզրութաբանական բառարանի ներդրմանը, ինչպես նաև որակավորված թարգմանիչների խմբի ընդլայնմանը:

 

Առաջին փուլում մատենաշարով արդեն լույս են տեսել հետևյալ գրքերի թարգմանությունները՝

— Ջորջօ Ագամբէն, «Մնացորդք Աւշուիցի: Արխիւը եւ վկան» (Giorgio Agamben, Quel che resta di Auschwitz. L’archivio e il testimone (Homo sacer III), Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2020
— Յուրգեն Հաբերմաս, «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» (Jürgen Habermas, Strukturwandel der Öffentlichkeit), Անկյունաքար հրատարակչրություն 2021
— Ալան Բադիու, «Դարը» (Alain Badiou, Le Siècle), Նյումեգ հրատարակչություն, 2021
— Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը» (Michel Foucault, L’archéologie du savoir), Զանգակ հրատարակչություն, 2022
— Ժան-Ֆրանսուա Լիոտար, «Հետարդիական կացություն: Հեթանոսության դասեր։ Պատասխան հարցին, թե ի՞նչ է հետարդիությունը։» (Jean-Francois Lyotard, La condition postmoderne; Instructions Païennes et Le Postmoderne expliqué aux enfants), Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ, 2023
— Անտոնիո Գրամշի, «Բանտային տետրեր» (Antonio Gramsci, Quaderni del carcere), ԱՐԻ գրականության հիմնադրամ, 2023
— Եդուարդ Սաիդ, «Արեւելաբանութիւն» (Edward Said, Orientalism), Նյումեգ հրատարակչություն, 2025

 

Մինչև 2026 թ.-ի վերջը լույս կտեսնեն հետևյալ գրքերը՝

— Հաննա Արենդթ, «Ամբողջատիրության ակունքները» աշխատանքային վերնագիր (Hannah Arendt, The Origins of Totalitarianism), Նյումեգ հրատարակչություն, 2026
— Սիմոն դը Բովուար, «Երկրորդ սեռը» (Simone de Beauvoir, Le deuxième sexe), Նյումեգ հրատարակչություն, 2026

 

Մատենաշարի երկրորդ փուլում լույս են տեսել հետևյալ գրքերը՝

— Կարլօ Գինզբուրգ «Պանիրն ու որդերը» (Carlo Ginzburg, The Cheese and the Worms), Անտարես, 2024

 

Մինչև փուլի ավարտը՝ 2028 թվականը լույս կտեսնեն հետևյալ գրքերը՝

— Benedict Anderson, Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism
— John Rawls, A Theory of Justice
— Gayatri Chakravorty Spivak, A Critique of Postcolonial Reason: Toward a History of the Vanishing Present
— Lawrence Venuti, The Translator’s Invisibility: A History of Translation
— Jacques Le Goff, La Civilisation de l’Occident Médiéval
— Ludwig Wittgenstein, Logisch-Philosophische Abhandlung / Philosophische Untersuchungen
— William James, Pragmatism
— Terry Eagleton, Marxism and Literary Criticism
— Edgar Wind, Art and Anarchy

Խորհրդատվական հանձնախումբ

 

Գրքերի ընտության համար ձևավորվել է խորհրդատվական հանձնախումբ, որի անդամներն են՝

Շուշան Ավագյան` գրական թարգմանիչ և դասախոս, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի Թարգմանական վկայագիր ծրագրի դասախոս

Վարդան Ազատյան` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ դասախոս, դոցենտ; Ժամանակակից արվեստի ինստիտուտ; Հայաստանի` Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ՝ տնօրեն

Հակոբ Կուլուջյան` ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելեսի), Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ֆակուլտետի հայագիտության դասախոս

Սմբատ Հովհաննիսյան` Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

Արմինե Իշխանյան` Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պռոֆեսորի օգնական, մագիստրատուրայի սոցիալական քաղաքայանության և զարգացման ծրագրերի ղեկավար

Ռեյմոնդ Գևորգյան` Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, Փարիզի համալսարան, Սեն Դենի

Արտաշես Մարկոսյան` Ստամբուլի «Արաս» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր

Արա Սանջյան՝ Միչիգանի համալսարանի (Դիրբոռն) Հայաստանի և Միջին Արևելքի պատմության դասախոս, հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն: