Իր բացման խոսքում ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը նշեց, որ որպես գրականության հիմնադրամ իրենց համար շատ կարևոր էր հնարավորություն ունենալ կատարել գրականության հետազոտակար ծրագիր, քանի որ գրականությունը կյանքի լավագույն դոկումենտացիան է, իսկ գրականության հետազոտությունը՝ անցյալը հասկանալու և վերագնահատելու միջոց։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավ-կովկասյան գրասենյակի տնօրեն Շտեֆան Մալերիուսը նշեց, որ հետազոտությունները բազմաթիվ հարցեր են առաջացրել, և դրանք կարող են օգտագործվել որպես հիշողության և դրա հիման վրա հայկական ինքնության հետազոտության գործիք։