«Զապել» Կին գրողների միջազգային ֆորում
Զապել կին գրողների միջազգային ֆորումը իրականացվում է «ԱՐԻ» գրականության հիմնադրամի և «Նյումեգ» հրատարակչության կողմից։
Ֆորումի նպատակն է ստեղծել կին գրողների համար միջազգային հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց պատմությունները՝ կայացման ճանապարհին իրենց առջև ծառացած մարտահրավերների, անհաջողությունների, հիասթափությունների, դժվարությունների մասին: Ուշադրության կենտրոնում է կին գրողի դերը մշակույթում, հասարակության մեջ և հասարակության դերը կանանց գրականության մեջ:
www.zabel.am կայքէջում տեղ կգտնի ֆորումի ծրագիրը՝ բաղկացած ելույթներից և դասախոսություններից, հարցազրույցներից, պանելային քննարկումներից և այլ միջոցառումներից։
Զաբել ֆորումին պարբերաբար ներկայացնում ենք հայ հեղինակների։ Գյոթե կենտրոնի հետ համագործակցության արդյունքում տեղի ունեցավ գերմանացի հեղինակների՝ Նինո Հարաթիշվիլիի և Նորա Բոսսոնգի մասնակցությամբ ծրագիր։ Վերջին ծրագիրը կայացավ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ, որի արդյունքում ֆորումին միացան թուրք հեղինակներ Ասլը Փերքերն ու Դեֆնե Սումանը։
Հետևեք մեր նորություններին առաջիկա ծրագրերից տեղեկանալու համար։