Գրող, լրագրող, գրական-երաժշտական քննադատ Յան Շենկմանը ծնվել է 1973թ.-ին, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության բաժինը: Աշխատել է որպես թղթակից «Օգոնյոկ» ընկերությունում, գլխավոր խմբագրի տեղակալ Russia Beyond ընկերությունում և Medved ամսագրում ու գլխավոր խմբագիր Rambler ընկերությունում: Եղել է «Նովայա գազետա» (Նոր թերթ) սյունակագիր: 2022 թվականի մարտին՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, արտագաղթել է Ռուսաստանից։ Այժմ նա ապրում է Երևանում և աշխատում է «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգում։ Նա մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Ովեմես», «Մոտեցող աղավնին», «Կյանքի հաշվառման գիրք»։