«ԱՐԻ գրականության հիմնադրամը» (Հայաստան) Kalem Kultur կազմակերպության (Թուրքիա) հետ համատեղ, մեկնարկում է «Վավերագրելով իրողությունը. գեղարվեստական գրականություն/լրագրություն» նախագիծը։
Ծրագրի հիմնական թիրախային խմբերն են Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ գրողներն ու լրագրողները։
Նախագիծը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի նոր սերնդի գրողների և լրագրողների միջև շարունակական երկխոսությանը՝ նրանց համար հաղորդակցման և համագործակցության հարթակ ստեղծելու միջոցով: Կայացած գրողներ և լրագրողներ Թուրքիայից և Հայաստանից, 2024 թ․ ամառվա սկզբին կվարեն «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը և կմասնակցեն «Զապել» կին գրողների միջազգային փառատոնին։