Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրության և «Օզոնային օրագիր» պոեզիայի ժողովածուի շնորհանդեսը

2026թ․ «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի հատուկ հյուրն էր հայկական արմատներով ամերիկացի գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը։ Նրա այցին ընդառաջ ԱՐԻ գրականության հիմնադրամի հրատարակությամբ լույս էին տեսել հեղինակի՝ Պուլիցերյան մրցանակակիր «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների ժողովածուի առաջին հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Կարեն Ղարլսյան), ինչպես նաև «Ճակատագրի սև շունը» հուշագրության նոր թարգմանությունը՝ (թարգմանիչ՝ Հովհաննես Գալստյանի) համալրված երկու նոր գլուխներով  և ընտանեկան բացառիկ ֆոտոարխիվով։

Նոյեմբերի 17-ին «Զանգակ» գրատանը կայացավ գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին ինքը հեղինակը, երկու թարգմանիչները, ինչպես նաև «Ճակատագրի սև շունը» գրքի խմբագիր Արամ Պաչյանը։ Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցան հեղինակի և թարգմանիչների զուգահեռ ընթերցումներ՝ հնարավորություն տալով ներկաներին լսելու բնագրի և թարգմանության երկխոսությունը։ Այնուհետև զրույց ծավալվեց երկու գրքերի, դրանց ստեղծման պատմությունների, հիշողության, ինքնության և գրականության մեջ անձնական ու պատմական փորձառությունների արտացոլման շուրջ։

«Սգալ չեն սովորում, դա մկան չի, որ գնաս ջիմ ու զարգացնես», նշեց Պաչյանը՝ մեկնաբանելով հուշագրության մեջ ցեղասպանության լուռ ներկայությունը։

Նույն օրը կեսօրին, Փիթեր Բալաքյանը հրավիրված էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Center of Ethics in Public Affairs-ի կողմից ETICA ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գրականություն և էթիկա» համաժողովում աշխատարան անցկացնել։ Նա անդրադարձավ սեփական ստեղծագործական փորձառությանը՝ ներկայացնելով, թե ինչպես են անձնական և հավաքական հիշողությունները, պատմական իրադարձություններն ու ընտանեկան պատմությունները ներթափանցում իր գրականություն։

 

Նոյեմբերի 19-ին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Փիթեր Բալաքյանի՝ «Տրավմայի փոխանցումը սերնդեսերունդ» խորագրով հանրային դասախոսությունը: Դասախոսությանը ներկա էին համալասարանի ցեղասպանագիտության, պատմության ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ։

Առաջարկվող նախագծեր