Մասնագիտական ծրագիր «Զուգահեռներ»-ի շրջանակներում

Նոյեմբերի 20-ին «Զանգակ» հրատարակչությունում հյուրըկալնվեցին «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած գրահրատարակչական ոլորտի և գրական փառատոնների ներկայացուցիչներ Շոտլանդիայից, Իսպանիայից և Նորվեգիայից։ Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան հրատարակչություններ և գրական փառատոնների ղեկավարներ։

Հանդիպման նպատակն էր ստեղծել երկխոսության և փորձի փոխանակման հարթակ հայաստանյան ու միջազգային մասնագետների միջև՝ քննարկելու ոլորտի արդի միտումները, համագործակցության նոր հնարավորությունները և հայկական գրականության միջազգային ներկայությունն ընդլայնելու ուղիները։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ գրական փառատոնների դերին՝ հեղինակների ճանաչելիության բարձրացման և գրականության միջազգային տարածման գործում, հրատարակիչների ու փառատոնների համագործակցության հեռանկարներին, գրքերի միջազգային շրջանառությանը, հեղինակային իրավունքների և թարգմանական համագործակցության հարցերին, ինչպես նաև միջազգային գրական կապերի ու մասնագիտական ցանցերի զարգացմանը։

Հանդիպումը ևս մեկ առիթ էր համոզվելու, որ գրականությունը սահմաններ չի ճանաչում, իսկ միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական գրականության համար։

Առաջարկվող նախագծեր