Հանդիպումը վարում էր «ԷՋ» հրատարակչության համահիմնադիր, խմբագրական տնօրեն Աննա Բաղրամյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Մայի Խելեդի գրական ուղուն, Եգիպտոսի գրական
կյանքում կին գրողների դիրքին, կանանց պատմություններին ու ինքնության որոնմանը։
Զրույցի ընթացքում խոսվեց նաև վեպի վրա 2011 թվականի եգիպտական հեղափոխության ազդեցության, քաղաքական ցնցումների՝ մարդու հոգեբանության մեջ թողած հետքերի մասին և մի կարևոր հարց քննարկվեց՝ ո՞ւմ է պատկանում պատմությունը, և որտե՞ղ է անցնում ուրիշի կյանքը գրականության նյութ դարձնելու սահմանը։
Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ նաև գրական թարգմանությանը և այն զգացողությանը, երբ հեղինակի ստեղծած աշխարհը սկսում է ապրել նոր լեզվով՝ այս անգամ հայերենով։
Մեծ ուրախություն էր Մայի Խելեդին հյուրընկալել Հայաստանում և նրա հետ այսքան հետաքրքիր ու բազմաշերտ զրույց ունենալ։