Նոյեմբերի 20-ին լեհ գրող Կատարժինա Վասիլկովսկան իր «Հիմա՜, հիմա՜» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի առիթով հանդիպեց հայ ընթերցողներին։ Գիրքը հրատարակվել է «ԷՋ» հրատարակչության կողմից։ Հանդիպումներից մեկը տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, մյուսը՝ Հայաստանի ազգային գրադարանում։
Երկու հանդիպումներն էլ անցան ջերմ ու աշխույժ մթնոլորտում՝ ինտերակտիվ ձևաչափով։ Երեխաները հնարավորություն ունեցան զրուցելու հեղինակի հետ, հարցեր տալու, պատմելու իրենց տպավորությունների մասին, իսկ Կատարժինան սիրով պատասխանեց նրանց հարցերին՝ զրույցը դարձնելով իսկական երկխոսություն։