Ամերիաբանկի հետ համագործակցությամբ՝ «Զուգահեռներ» գրականության մջազգային փառատոնի շրջանակում հայտարարվել էր գրական մրցույթ երիտասարդ գրողների համար։ Մրցույթի մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքները կարճ արձակի կամ էսսեի ժանրում։
Հավատարիմ մնալով փառատոնի այս տարվա խորագրին՝ «Իմ սիրտը լեռներում է», մրցույթի թեմաներն էին բնապահպանությունը, մարդու և բնության փոխհարաբերությունները, բնությունը՝ որպես իմաստի ու հիշողության աղբյուր։
Ներկայացված աշխատանքները գնահատելու, լավագույններին ընտրելու և իրենց կողմից մրցանակներ հանձնելու համար մեր նախաձեռնությանը միացան «Գրանիշ» գրական կայքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը, ի դեպ հաղթող ստեղծագործությունները հրապարակվելու են գրական կայքում, «Զանգակ» գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը և «Էջ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանը։