«Ուրբան հիշողություն․ վերնակուլյար Երևանը խորհրդային գրականության համատեքստում». Հայ գրականությունը խորհրդային դպրոցում» հետազոտությունը. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում իրականացված «Հիշողության մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակներում

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» նախագիծը։ 

Նախագծի շրջանակներում իրականացված «Ուրբան հիշողություն․ վերնակուլյար Երևանը խորհրդային գրականության համատեքստում» հետազոտությունն իրականացրեցին ժամանակակից համաշխարհային գրականության պրոֆեսոր, նշանագետ, գրականագետ Տիգրան Ամիրյանը և լրագրող ու մշակութաբան Սոնա Քալանթարյանը։ 

Հետազոտությունը վերլուծում է քաղաքային տարածության պատկերը գրական գործերում՝ անդրադառնալով մասնավորապես վերնակուլյար թաղամասերին։ Ուսումնասիրվել են ոչ միայն Երևանին վերաբերող գրական գործերը, այլև Հայաստանի այլ քաղաքների մասին տեքստեր և շեշտադրվել դրանցում ակնառու կերպով արտահայտված՝ «ժողովրդավարական քաղաքի» և դրսից թելադրված ճարտարապետական նորմերին համապատասխանող քաղաքի հակադրությունները։

Ամբողջական հետազոտությունը շուտով հասանելի կլինի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԱՐԻ գրականության հիմնադրամի կայքէջերում։