«Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 60-70-ականներին» հետազոտությունը․ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում իրականացված «Հիշողության մշակույթ» խորագրով ծրագրի շրջանակներում

«ԱՐԻ» գրականության հիմնադրամը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հիշողության մշակույթ. խորհրդային անցյալը և նրա արտացոլումը հայ գրականության մեջ» նախագիծը։ 
 
Առաջին՝ «Գրական դիմադրությունը և մտավորական ազատությունը 1960-70-ականների խորհրդահայ գրականության մեջ» հետազոտությունը, որն իրականացրեցին մշակութային քննադատ Հրաչ Բայադյանը, մեդիայի և հաղորդակցության մասնագետ Մարիամ Կարապետյանը ծրագրի շրջանակներում, ավարտի է հասցվել և շուտով կհրապարակվի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ԱՐԻ գրականության հիմնադրամի կայք էջերում։ Ստորև կարող եք դիտել հետազոտությունն ընդհանրացնող տեսաֆիլմը։ 
 

Հետազոտությունը վերլուծում է 1960-70թթ․ ռուս խորհրդային գրականության հիմնական հոսանքներն ու ժանրերը, ինչպես նաև սոցիալիստական ռեալիզմի՝ որպես Խորհրդային միությունում տիրապետող գեղարվեստական մեթոդի զարգացման և քայքայման պատմությունը, ռուս գրականության ազդեցությունը խորհրդահայ գրականության վրա, ռուս և խորհրդահայ գրականության մեջ դիմադրության արտահայտման տարբերությունները։