ԱՐԻ գրականության հիմնադրամը, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի աջակցությամբ, հրատարակել է Գրիգոր Պըլտեանի «Դէպի մեծ փոխաբերություն» և «Ձայնը գրեթէ․ զրույցներ Գրիգոր Պըլտեանի հետ» գրքերը։
«Դէպի մեծ փոխաբերություն», արևմտահայերեն, 2025, 72 էջ, կոշտ կազմ՝ ISBN 978-9939-9347-8-5, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9347-6-1։
Հեղինակի մասին
Գրիգոր Պըլտեանը բանաստեղծ, արձակագիր և գրականագետ է։ Նա ծնվել է Բեյրութում, ապա տեղափոխվել Փարիզ՝ ուսանելու Սորբոնի համալսարանում։ Երկար տարիներ դասավանդել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) և Լիոնի կաթոլիկ համալսարանում։ Բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ է, ինչպես նաև դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր համալսարաններում։
