Ձայնը գրեթէ․ զրույցներ Գրիգոր Պըլտեանի հետ

Գիրքը բաղկացած է Արամ Պաչյանի և Գրիգոր Պըլտեանի վերջին 10 տարիների ընթացքում վարած երեք զրույցներից։

ԱՐԻ գրականության հիմնադրամը, Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի աջակցությամբ, հրատարակել է Գրիգոր Պըլտեանի «Դէպի մեծ փոխաբերություն» և «Ձայնը գրեթէ․ զրույցներ Գրիգոր Պըլտեանի հետ» գրքերը։

«Ձայնը գրեթէ․ զրույցներ Գրիգոր Պըլտեանի հետ» գիրքը բացվում է Արամ Պաչյանի «Մի քանի խոսք» ներածությամբ և բաղկացած է վերջին տասը տարիների ընթացքում Արամ Պաչյանի և Գրիգոր Պըլտեանի միջև տեղի ունեցած երեք զրույցներից։ Գրքի առանցքում Գրիգոր Պըլտեանի՝ գրողի, մտածողի և մշակութային պատմաբանի գրականությունն է՝ իր բազմազան դրսևորումներով։ Եվ, իհարկե, այս զրույցներն ինքնին գրականություն են և անդրադառնում են լեզվին, պատմությանը, ժամանակին և բազմաթիվ այլ թեմաների։

Հրատարակչական այս նախագծի նախաձեռնողը Արամ Պաչյանն է, որը նաև գրքերի խմբագիրն է։

«Ձայնը գրեթէ․ զրույցներ Գրիգոր Պըլտեանի հետ», արևմտահայերեն, 2025, 180 էջ, կոշտ կազմ՝ ISBN 978-9939-9347-7-8, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9347-5-4։

Հեղինակի մասին

Գրիգոր Պըլտեանը բանաստեղծ, արձակագիր և գրականագետ է։ Նա ծնվել է Բեյրութում, ապա տեղափոխվել Փարիզ՝ ուսանելու Սորբոնի համալսարանում։ Երկար տարիներ դասավանդել է Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) և Լիոնի կաթոլիկ համալսարանում։ Բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ է, ինչպես նաև դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր համալսարաններում։