ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ պատկերարազարդ գրքեր

ԱՐԻ գրականության հիմնադրամը, համագործակցելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ, իրականացրել է «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» պատկերազարդ գրքերի նախագիծը, որը կարևոր ներդրում է ներառականության վրա կենտրոնացած Հայաստանում իրականացվող գրական նախագծերում:

Այս նախաձեռնության շրջանակներում գրող Գայանե Աղաբալյանը և նկարազարդող Լուսինե Սահակյանը ստեղծել են երկու պատկերազարդ գիրք՝ «Չեմպիոնը» և «Ես խոսում եմ պարելով»՝ հարստացնելով ժամանակակից հայ մանկական գրականության ցանկը: Նախագծի թիմը շրջագայել է երկրի բոլոր մարզերում՝ դպրոցներում ներկայացնելով գրքերը և ուսուցիչներին ներգրավելով քննարկումների մեջ այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել մանկական գրականությունը դասարանում կարեկցանք, բազմազանություն և ներառականություն խթանելու համար: