Նոյեմբերի 17-ին «Զանգակ» գրատանը կայացավ գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին ինքը հեղինակը, երկու թարգմանիչները, ինչպես նաև «Ճակատագրի սև շունը» գրքի խմբագիր Արամ Պաչյանը։ Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցան հեղինակի և թարգմանիչների զուգահեռ ընթերցումներ՝ հնարավորություն տալով ներկաներին լսելու բնագրի և թարգմանության երկխոսությունը։ Այնուհետև զրույց ծավալվեց երկու գրքերի, դրանց ստեղծման պատմությունների, հիշողության, ինքնության և գրականության մեջ անձնական ու պատմական փորձառությունների արտացոլման շուրջ։
«Սգալ չեն սովորում, դա մկան չի, որ գնաս ջիմ ու զարգացնես», նշեց Պաչյանը՝ մեկնաբանելով հուշագրության մեջ ցեղասպանության լուռ ներկայությունը։