Գրական մրցույթ՝ Զուգահեռներ փառատոնի շրջանակներում

«Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնը Ամերիաբանկի հետ համագործակցությամբ հայտարարում է գրական մրցույթ երիտասարդ գրողների համար։

Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին (COP17) համընթաց բնության ապագան հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Սակայն այս հարցերը ոչ միայն գիտնականների, քաղաքական գործիչների և բնապահպանների համար են, այլև՝ գրողների։ Ինչպե՞ս նկարագրել փոփոխվող բնապատկերը։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ կենսատեսակները վտանգվում են և երբ մարդու ու բնության միջև հարաբերությունները փոխակերպվում։ Եվ ինչպե՞ս կարող է գրականությունն օգնել մեզ պահպանել կորսվածի հիշողությունը, նկարագրել ներկան և երևակայել ապագան։ 

Հրավիրում է երիտասարդ գրողներին՝ ուսումնասիրելու այս հարցերը գրական արտահայտչամիջոցների միջոցով։

Մենք փնտրում ենք ինքնատիպ ձայներ, թարմ հայացքներ և ազդեցիկ աշխատանքներ, որոնք միավորում են գրականությունը, բնությունն ու մարդկային փորձառությունը, ձայներ, որոնք հատում են սահմանները, կապում անձնական փորձառությունն ավելի լայն խնդիրների հետ և հիշեցնում, թե ինչու է բնությունը կարևոր. ոչ միայն որպես պաշտպանության ենթակա միջավայր, այլև որպես իմաստի, հիշողության և երևակայության աղբյուր։

Ովքե՞ր կարող են մասնակցել

  • 18–24 տարեկան գրողները
  • Թե՛ սկսնակ, թե՛ հրատարակված հեղինակները
  • Գրական ստեղծագործությունները պետք է ներկայացվեն հայերեն լեզվով
  • Մրցույթին կարող են մասնակցել անձամբ հեղինակների կողմից ստեղծած բնագիր գրական գործերը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված տեքստերը կբացահայտվեն և կհանվեն մրցույթից։
  •  

Գրական ձևաչափեր

  • Կարճ արձակ (գեղարվեստական, ֆենթըզի, գիտական ֆանտաստիկա և այլն)
  • Գրական էսսեներ (հիմնված անձնական փորձառության, դիտարկումների կամ խորհրդածությունների վրա)

Մեզ հետաքրքրում են գրական որակը, ինքնատիպությունը և հեղինակի ինքնատիպ ձայնը։ Գործերը պարտադիր չէ, որ լինեն գիտական կամ բացահայտ ակտիվիստական բնույթի, սակայն դրանք պետք է իմաստալից կերպով անդրադառնան բնությանն ու կենսաբազմազանությանը։

Աշխատանքի հանձնման պահանջներ

  • Ծավալը՝ 800–1500 բառ։
  • Լեզուն՝ հայերեն։
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ աշխատանք։
  • Գրական գործը պետք է լինի ինքնատիպ և նախկինում չհրապարակված։
  • Աշխատանքը ներկայացրե՛ք Word ձևաչափով՝ նշելով վերնագիրը, բայց ոչ հեղինակի անունը։
  • Կից ներկայացրե՛ք ուղեկցող նամակ՝ նշելով ձեր անունը, տարիքը, կոնտակտային տվյալները և կարճ կենսագրությունը։
  •  

Ժյուրին կառանձնացնի լավագույն աշխատանքները հետևյալ երեք անվանակարգերում․

«Լավագույն գրական տեքստ»

«Ինքնատիպ պատում»

«Բնության և կենսաբազմազանության լավագույն պատկերում»

Մրցույթի արդյունքների մասին կտեղեկացնենք էլ․փոստի միջոցով մինչև նոյեմբերի 15-ը։ Կարճ ցուցակում հայտնված հեղինակները կհրավիրվեն փառատոնի փակման արարողությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00-21:00-ն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում (հասցե՝ ք․ Երևան, Աբովյան փողոց 2), որտեղ էլ կհայտարարվեն հաղթողները։

Մրցույթն իրականացվում է Ամերիաբանկի հետ համագործակցությամբ:

Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն «Գրանիշ» առցանց գրական ամսագրում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ Ամերիաբանկի, ԱՐԻ գրականության հիմնադրամի և Զուգահեռներ փառատոնի այլ գործընկերների կողմից։ 

Ինչպե՞ս են գնահատվելու ներկայացված աշխատանքները

Ժյուրին հաշվի կառնի․

  • Գրական որակն ու ինքնատիպությունը
  • Հեղինակային ձայնի ուժն ու յուրահատկությունը
  • Երևակայությունն ու հուզական ազդեցությունը
  • Այն խորությունն ու ստեղծարարությունը, որոնցով աշխատանքն առնչվում է բնությանն ու կենդանի աշխարհին
  •  

Ներկայացման վերջնաժամկետ՝ 2026 թ. նոյեմբերի 10

Էլ․ հասցե՝ [email protected]

Նամակի թեման՝  «Մրցույթ․ Իմ սիրտը լեռներում է»

Առաջարկվող նախագծեր