ԱՐԻ գրականության հիմնադրամը հպարտությամբ հայտարարում է իր մասնակցության մասին 2026-ի Լայպցիգի գրքի ցուցահանդեսում: Այս տարին Լայպցիգում նշանավորվում է նաև Լայպցիգ-Երևան քույր քաղաքների ծրագրի շրջանակներում կազմակերպված հայկական մշակութային միջոցառումների շարքով:
ԱՐԻ գրականության հիմնադրամի «Հայաստան՝ գրերի երկիր» խորագրով տաղավարը տեղակայված կլինի 4-րդ սրահում, C311 համարի ներքո: Մեր մասնակցությունը հնարավոր դարձավ Die Europeische Stiftung der Rahn Dittrich Group für Bildung und Kultur-ի աջակցությամբ, ինչպես նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի և Հայաստանում Գյոթեի ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Մենք կնշանավորենք ու կներկայացնենք հայ գրական և մշակութային ժառանգությունը՝ հայոց պատմության, մշակույթի և ինքնության մասին գրքերի ընտրանու, ինչպես նաև գերմաներեն թարգմանված հայ դասական և ժամանակակից գրականության ստեղծագործությունների միջոցով, որոնք դարձել են մշակույթների միջև կամուրջներ կառուցող ձայները:
Այս տարի մենք հատկապես հպարտ ենք լինել ծավալուն և բազմատարր գրական միջոցառումների կիզակետում, որոնք կմիավորեն գրողների, թարգմանիչների, հրատարակիչների և մտածողների ամբողջ Եվրոպայից չորս օրերի ընթացքում կայանալիք ոգեշնչող երկխոսությունների և մտքերի փոխանակումների շուրջ: Ստորև կարող եք տեսնել ցուցահանդեսի ընթացքում կայանալիք միջոցառումների մեր ծրագիրը։
Հյուրասիրություն «Հայաստան՝ գրերի երկիր» տաղավարում
Մենք ջերմորեն հրավիրում ենք ձեզ միանալ մեր ընդունելությանը.
Ուրբաթ, մարտի 20
🕛 12:00
📍 Սրահ 4, C311
Ընդունելության ընթացքում հնարավորություն կունենաք հանդիպել գործընկերների և ընկերների հետ, բացահայտել նոր հրատարակություններ և ուսումնասիրել հնարավոր համագործակցությունները գրականության հանդեպ ընդհանուր սիրո և անմիջական մթնոլորտում: Կառաջարկվեն հայկական ըմպելիքներ և խորտիկներ:
Պանելային քննարկումներ և այլ միջոցառումներ
Հինգշաբթի, մարտի 19
🕛 11։00-12։00
📖 Հատուկ պատվիրակներ․ թարգմանելով մշակույթը և քաղաքականությունը
📍 Forum Globale Perspektiven | Լեզու՝ գերմաներեն
Թարգմանիչները միայն լեզվի գիտակներ չեն, նրանք մշակութային դիվանագետներ են։ Այս պանելային քննարկումն ուսումնասիրում է, թե ինչպես է թարգմանությունը ձևավորում միջազգային փոխըմբռնումը և ավելի նվազ ներկայացված ձայները բերում համաշխարհային ասպարեզ։
Մոդերատոր՝ Յուրգեն Յակոբ Բեքեր (Գերմանիա)
Խոսնակներ՝ Սուսաննա Եղոյան, Վիբկե Ցոլման, Շտեֆան Հայման, Մարիամ Գուրզադյան
Ուրբաթ, մարտի 20
🕛15։30-16։00
🌍 Հիշողություն, միգրացիա և պատկանելություն – գրական ինքնություն
📍 Café Europa | Լեզու՝ գերմաներեն
Ի՞նչ է նշանակում պատկանելություն։ Ինչպե՞ս են գրողները ապրում և ստեղծագործում լեզուների, երկրների և հիշողությունների խաչմերուկներում։ Ոգեշնչող գրական երկխոսություն այն հեղինակների միջև, որոնց ստեղծագործությունները նվիրված են միգրացիային, ինքնությանը և մշակութային փոխակերպմանը։
Մոդերատոր՝ Տիգրան Պետրոսյան (Գերմանիա)
Խոսնակներ՝ Ժան-Շա Թեքգյոզյան (Հայաստան-Ֆրանսիա), Տաթև Չախյան (Հայաստան-Լեհաստան), Լաուրա Ցվիրտնիա (Գերմանիա)
Շաբաթ, մարտի 21
🕛12։00-13։00
🌐 Վերաիմաստավորելով կայսրությունները՝ վերասահմանելով ինքնությունները սոցիալիստական դարաշրջանից հետո
📍 Forum Globale Perspektiven | Լեզու՝ անգլերեն
Ինչպե՞ս է հետգաղութային վիճակը ձևավորում գրելու լեզվի ընտրությունը, թարգմանության քաղաքականությունը և պատմողականության մեջ իշխանության դինամիկան։ Արդյո՞ք կայսրությունների ուրվականները՝ անցյալի և ներկայի, դեռևս հետապնդում են գրականությունը և ազդում գրողների կենսագրությունների վրա։ Միջոցառումը միավորում է տարբեր ծագում ունեցող գրողների և հետազոտողների, որոնց աշխատանքները վերաբերում են մշակութային գերակայության, կոլեկտիվ տրավմայի և պատկանելության թեմաներին։
Մոդերատոր՝ Յանա Գենովա (Բուլղարիա)
Զեկուցողներ՝ Լուսինե Խառատյան, Արմեն Օհանյան, Մարի Իլյասենկո (Չեխիա) Ժյուստին Թոմս (Բուլղարիա)
Շաբաթ, մարտի 21
🕛16։30-17։30
🤝 Հայ-գերմանական կապեր․ պատմություն, մշակույթ, քաղաքականություն և գրականություն
📍 Café Europa | Լեզու՝ գերմաներեն
Հայաստանի և Գերմանիայի միջև դարավոր համատեղ պատմության, մտավոր փոխանակման և գրական երկխոսության ոլորտների խոր ուսումնասիրություն։ 20-րդ դարասկզբի վավերագրությունից մինչև ժամանակակից թարգմանություն և մշակութային համագործակցություն՝ բացահայտեք պատմությունները, որոնք կապում են երկու մշակույթները։
Գլխավոր զեկուցող՝ Տիգրան Պետրոսյան (Գերմանիա)
Մեկնաբաններ՝ Էլկե Հարթման, Անի Մենուա, Գյոթեի ինստիտուտի և Լայպցիգի քաղաքապետարանի ներկայացուցիչներ
Կիրակի, մարտի 22
🕛15։00-16։00
🎨 Պատկերելով կարևորը – գրքեր երեխաների համար
📍 Forum Übersetzen / Salon International | Լեզու՝ անգլերեն
Ինչպե՞ս պատմել «դժվար պատմություններ» երեխաներին՝ հոգատարությամբ և հույսով։ Գրողներն ու նկարազարդողները ուսումնասիրում են, թե ինչպես կարող է արվեստը նրբորեն լուծել կորստի, տեղահանության, վախի և դիմադրողականության խնդիրները՝ ստեղծելով իմաստալից պատմություններ երիտասարդ ընթերցողների համար։
Մոդերատոր՝ Բարբարա Լեհներեր (Գերմանիա)
Խոսնակներ՝ Արմեն Օհանյան, Հարութ Թումաղյան, Լիլիթ Ալթունյան
