Հանդիպման մասնակիցներն էին հանձնախմբի անդամները, Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի առաջին
փուլի թարգմանիչները, խմբագիրները, ինչպես նաև Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հայկական
բաժանմունքի եւ ԱՐԻ գրականության հիմնադրամի թիմի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ մշակվեց աշխատանքային օրակարգ,
որը ներառում էր երեք հիմնական ուղղություններ՝ թարգմանության ընթացքը, բովանդակությունը
և վարչական հարցերը, որոնք էլ մանրամասն
քննարկվեցին։
Քննարկումն արդյունավետ էր ծրագրի առաջին փուլից քաղված դասերի
առումով։ Արվեցին նաև նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնվեն մատենաշարի
երկրորդ փուլի պլանավորման և իրականացման ժամանակ: