Հանդիպմանը հյուր էր եկել նաև Գավառում բնակվող Գևորգ Աֆրիկյանը, ում մոտ վաղ տարիքում ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված։ Երեխաների հետ կիսվելով իր կյանքի պատմությամբ` նա նշեց, որ իր հաշմանդամությունը երբևէ չի խոչընդոտել իր նպատակներին հասնելուն։ Ծնողների և ուսուցիչների օգնությամբ ու անվերապահ աջակցությամբ Գևորգը կարողացել է հաղթահարել իր կյանքում հանդիպած գրեթե բոլոր դժվարությունները։ Նա եռամարտի բազմակի չեմպիոն է, Հայաստանի Ալպինիստների միության անդամ, սովորում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում։ 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ կամավորագրվել է՝ պատերազմին մասնակցելու համար։ Թեև մարտի դաշտում չի եղել, սակայն ողջ պատերազմի ընթացքում զինվորներին մատակարարել է անհրաժեշտ պարագաներով։
Այժմ Գավառում հիմնում է մարզասրահ զինհաշմանդամների համար, որի բացումը հավանաբար կլինի դեկտեմբերին։