Գրքի բնօրինակ լեզուն ռուսերենն է։ 2024 թվականին հրատարակված գրքի հայերեն թարգմանությունը կատարել է Աննա Բաղրամյանը։
«Պատերազմի սկզբից երկու շաբաթ անց պետք է թռչեի Թբիլիսի, ընկերներս այնտեղ ինձ էին սպասում, բայց դրանից առաջ Ֆիշմանի մուտքն էին արգելել Վրաստան։ Մտածեցի, որ եթե Ֆիշմանին են արգելել, Շենկմանին առհասարակ կգնդակահարեն։ Ու Երևանի տոմս գնեցի»։
«Մեզ մոտ՝ Երևանում», ռուսերեն, 2024, 108 էջ, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9285-3-1։
«Մեզ մոտ՝ Երևանում», հայերեն, 2025, 122 էջ, փափուկ կազմ՝ ISBN 978-9939-9285-9-3։
Հեղինակի մասին
Յան Շենկմանը գրող, լրագրող, գրական և երաժշտական քննադատ է, ծնվել է 1973 թվականին։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Աշխատել է «Օգոնյոկ» ամսագրում՝ որպես թղթակից, «Ռոսիա սեգոդնյա» ընկերությունում և «Մեդվեդ» ամսագրում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ինչպես նաև Rambler ընկերությունում՝ որպես գլխավոր խմբագիր։ Եղել է «Նովայա գազետա»-ի սյունակագիր։ 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, նա արտագաղթել է Ռուսաստանից։ Այժմ ապրում է Երևանում և աշխատում «Նոյան Տապան» մեդիա հոլդինգում։
Յան Շենկմանը մի շարք գրքերի հեղինակ է, որոնց թվում են «WHOAMI», «Գալիք աղավնին» և «Կյանքի գրանցամատյան»-ը։
