ARI գրականության հիմնադրամի մասին

առաքելություն և տեսլական

ԱՐԻ գրականության հիմնադրամի նպատակն է զարգացնել Հայաստանի գրական և հրատարակչական ոլորտները և տարածել հայ գրականությունը ամբողջ աշխարհում։

Պատմություն

2017 թվականից ի վեր ԱՐԻ գրականության հիմնադրամը Հայաստանում եզակի մշակութային հասարակական կազմակերպություն է, որը նպաստում է հայ հեղինակների ճանաչելիությանը ամբողջ աշխարհում: Հիմնադրված գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի կողմից, ով ավելի քան 5 տարի աշխատում է հայ գրողների համաշխարհային ճանաչելիության ուղղությամբ՝ կազմակերպությունը եկել է լրացնելու հայ գրականության տարածման ծրագրերի բացերը:

  • 2017

    հիմնադրում

    ԱՐԻ-ն հիմնադրվել և սկսել է իր գործունեությունը մեկ փոքր նախագծի իրականացմամբ, որը ներառում էր ամերիկացի գրողների և 10 երիտասարդ գրողների հյուրընկալություն Հայաստանում՝ վերապատրաստման և երկխոսության հաստատման համար։

  • 2018

    Նախագծի իրականացում

    «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար ծրագրի մեկնարկ։

  • 2022

    Զարգացման ուղին՝ թվերով

    «Գրեք Հայաստանում» ծրագրի ավելի քան 5 մեկնարկ, որին մասնակցել են 50 երիտասարդ գրողներ 5 երկրներից, որոնք վերապատրաստվել և ներգրավվել են գրականության, քաղաքականության և գլոբալիզացիայի շուրջ երկխոսության մեջ։

    Մոտ 4 նոր նախագիծ իրականացման փուլում են, այդ թվում՝ ARI Press-ը և ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա»-ի կողմից ֆինանսավորվող միջազգային նախագծեր։ Երկարամյա համագործակցությունների հաստատում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ։

  • 2025

    Ցանցի ընդլայնում

    ԱՐԻ-ն կազմակերպել և/կամ մասնակցել է ավելի քան 40 միջազգային գրահրատարակչական միջոցառումների 10 երկրներում, 4 մայրցամաքներում։

  • Այսօր

    Միջազգային հուսալիություն

    Հուսալի նախագծային գործընկեր աշխարհի ավելի քան 3000 միջազգային գործընկերների, հրատարակիչների և մշակութային կազմակերպությունների համար։

  • Շուտով

    «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի մեկնարկ

ահա մեր թիմը

Անձնակազմ

Արևիկ Աշխարոյան

Հիմնադիր, տնօրեն

Միջազգային կազմակերպություններում տասը տարիների աշխատանքից հետո, Արևիկ Աշխարոյանը տեղափոխվեց հրատարակչական ոլորտ՝ իրականացնելով գրական ծրագրեր և ապահովելով հայ ժամանակակից գրականության առաջխաղացումը։

Լիանա Շիրոյան

Ծրագրերի ղեկավար

Ծրագրերի ղեկավար և թարգմանիչ Լիանա Շիրոյանը հիմնադրամի նախագծերի զարգացման և համակարգման, կազմակերպության ֆինանսական և վարչական պատասխանատուն է։

Աննա Բաղրամյան

Ծրագրերի համակարգող

Թարգմանիչ և հեղինակային իրավունքների մասնագետ Աննա Բաղրամյանը համակարգում է հրատարակիչների և գործընկերների հետ հարաբերությունները, աջակցում է ծրագրերի իրականացմանը և ապահովում Հիմնադրամի հանրային կապերը։

Հոգաբարձուների խորհուրդ

Արմինե Նալբանդյան

Արմինե Նալբանդյան

Հոգաբարձուների խորհդի նախագահ

 

Արմինե Նալբանդյանը հանրային քաղաքականության մասնագետ է։ Վերջին տասը տարիներին աշխատել է պետական և հասարակական կազմակերպություններում՝ որպես սոցիալական քաղաքականության և տնտեսական զարգացման ռազմավարության հարցերի խորհրդատու:

Յանա Գենովա

Յանա Գենովա

Հոգաբարձուների խորհդի անդամ

Յանա Գենովան անկախ մշակութային ծրագրերի, մշակութային քաղաքականության նախաձեռնությունների և ԵՄ մշակութային ծրագրերի միջազգային խորհրդատու է։

Էմմա Հաուս

Էմմա Հաուս

Հոգաբարձուների խորհդի անդամ

Էմմա Հաուսը միջազգային հրատարակչական խորհրդատու է՝ մասնագիտացած միջոցառումների կազմակերպման և կառավարման, հետազոտությունների իրականացման և զեկույցների պատրաստման, միջազգային բիզնեսի զարգացման և մենթորության ոլորտներում:

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի

Հոգաբարձուների խորհդի անդամ

Նաթիա Միքելաձե-Բասոլիանին մրցանակակիր թարգմանիչ է և մշակութային մենեջեր:

Լուսինե Քասարջյան

Լուսինե Քասարջյան

Հոգաբարձուների խորհդի անդամ

Լուսինե Քասարջյանը Հայաստանում ներդրումներ կատարող, գործող կամ գործարկող ընկերություններին ծառայություններ առաջարկող «Սենսյան» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրենն է։

Խորհրդատվական հանձնախումբ

Անի Աթամյան

Անի Աթամյան

Խորհրդատվական հանձնախմբի անդամ

Որպես LEMA Collective Ltd.-ի հիմնադիր՝ Անի Աթամյանը գործունեությունն ուղղված է բիզնեսներին օգնելուն՝ բեկումնային նորարարությունը կայուն աճի վերածելու համար։

Ալան Նավարա

Ալան Նավարա

Խորհրդատվական հանձնախմբի անդամ

Ալան Նավառան արվեստագետ է` արվեստի ու պատկերավոր մշակույթի ասպարեզներում  համապարփակ միջազգային փորձով:

Շառլ Մալաս

Շառլ Մալաս

Խորհրդատվական հանձնախմբի անդամ

Նրա բազմաթիվ նախագծերից մեկը Լոնդոնի Գրքի ցուցահանդեսի հայկական տաղավարն էր՝ հիմնված նրա այն գաղափարի վրա, որ Սփյուռքի և Հայաստանի հրատարակիչները, հեղինակները, գրողները և գրավաճառները պետք է հանդես գան մեկ միասնական տաղավարում:

Քրիստոֆեր Աթամյան

Քրիստոֆեր Աթամյան

Խորհրդատվական հանձնախմբի անդամ

Քրիստոֆեր Աթամյանը նյույորքաբնակ գրող, կինոռեժիսոր, թարգմանիչ և խմբագիր է:

Ալեքսիս Գրիգորյան

Ալեքսիս Գրիգորյան

Խորհրդատվական հանձնախմբի անդամ

Ալեքսիսը համահիմնադրել է Hyestart-ը՝ հասարակական կազմակերպություն, որն աջակցում է Հայաստանում և հարևան երկրներում մշակութային ժողովրդավարությանը:

Գործընկերներ և հովանավորներ

Հաճախորդների կարծիքներ