Զուգահեռներ

Միջազգային գրականության փառատոն
Զուգահեռ երկիր 2026՝ Շոտլանդիա

Իմ սիրտը լեռներում է

Նոյեմբերի 17-22, 2026, Երևան/Գյումրի, Հայաստան
Զուգահեռների մասին

Փառատոն՝ հիմնված այն գաղափարի վրա, որ երկու մշակույթներ ընթերցում են կողք կողքի՝ պատմելով ավելի ավարտուն պատմություն։

«Զուգահեռներ» միջազգային գրականության փառատոնը ողջունում է գրողների, բանաստեղծների, թարգմանիչների և փառատոների կազմակերպիչների ամբողջ աշխարհից՝ մշակույթների, գրականության և լեզուների միջև անսպասելի և հաճախ անտեսանելի զուգահեռները բացահայտելու համար: Յուրաքանչյուր գրական ավանդույթ որպես մեկուսացված մշակութային երևույթ ներկայացնելու փոխարեն, փառատոնը ձգտում է խթանել երկխոսություն, որը շեշտը դնում է մեզ միավորող երևույթների վրա՝ ուշադրությունը տարբերություններից սևեռելով մարդկային ընդհանուր փորձի վրա։

Ընթերցումների, քննարկումների և մասնագիտական ​​​​հանդիպումների միջոցով «Զուգահեռներ»-ն ուսումնասիրում է գրական պատմությունների, ենթակառուցվածքների և պատումների ընդհանուր կողմերն ու հակադրությունները՝ կիսվելով փորձառությամբ և փոխառելով դրա լավագույն ձևերը։

Ինչո՞ւ Զուգահեռներ

Նմանությունն ընդգծող համեմատություն․ հստակ արտացոլում է փառատոնի էությունը։

Կողք կողքի ընթացող ուղղագծեր

Իր անվանման ոգուն համահունչ՝ «Զուգահեռներ»-ը կարևորում է կողք կողքի գծված ուղիղները՝ մշակութային փոխանակման հիերարխիկ մոդելների փոխարեն։

Խաչաձևումներ և հակադրություններ

Երկրաչափության մեջ զուգահեռ գծերը կարող են երբեք չհատվել, սակայն մշակութային երկխոսության մեջ ամեն բան այլ է. որտե՞ղ են հատվում գրականությունները, և որտե՞ղ են դրանք հեռվանում։

2026թ․-ի փառատոն

Իմ սիրտը լեռներում է

Հայաստան

Վիլյամ Սարոյան

Տարագրության և պատկանելության ձայն, որը միշտ արձագանքում է Հայկական լեռնաշխարհում

Շոտլանդիա

Ռոբերտ Բըրնս

Պոետ, ում սիրտը, ուր էլ որ գնար, հարթավայրերում չէր, այլ լեռներում։

— Լեռնաշխարհը՝ որպես ընդհանուր կերպար —
«Իմ սիրտը լեռերում է», որն ի սկազբանե շոտլանդացի ականավոր պոետ Ռոբերտ Բըրնսի բանաստեղծության վերնագիրն էր, ոգեշնչեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին գրել պատմվածք, իսկ ավելի ուշ՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած պիես՝ նույն վերնագրով: Սարոյանի այս ոգեշնչումը պատահական չէ: «Լեռները» շոտլանդացիների համար և «լեռները» աշխարհի հայերի համար ունեն ինքնության և պատկանելության ընդհանուր զգացում: Փառատոնի ծրագրում հայ և շոտլանդացի գրողների միջև պանելային քննարկումների և զրույցների միջոցով կբացահայտենք այս երկու մշակույթների միջև զուգահեռները, և այն թեմաները, որոնք նրանք շոշափում են իրենց ստեղծագործություններում:
Մասնակիցներ

Ծանոթացեք մասնակիցների հետ

Ավելի քան տասը երկրից գրողներ, պոետներ, փառատոների ղեկավարներ և մշակութային մենեջերներ՝ եռօրյա զրույցների և միջոցառումների շուրջ։

Ռայան Վան Ուինքլ Շոտլանդիա

Ռայան Վան Ուինքլ

բանաստեղծ և փառատոնի տնօրեն

Ռայան Վան Ուինքլը Էդինբուրգում բնակվող, մրցանակների արժանացած բանաստեղծ և պրոդյուսեր է։

Կարդալ ավելին Փակել

Նրա բանաստեղծությունների երրորդ ժողովածուն՝ «Մոտեցիր» (Get Closer), լույս է տեսել 2026 թվականին։ Նրա երկրորդ գիրքը՝ «Լավ մթություն» (The Good Dark), արժանացել է Saltire Society-ի Poetry Book of the Year մրցանակին (2015)։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են The American Poetry Review, Modern Poetry in Translation և New Writing Scotland պարբերականներում։

Ուիլյամ Լեթֆորդ Շոտլանդիա

Ուիլյամ Լեթֆորդ

Բանաստեղծ

Ուիլյամ Լեթֆորդն իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է՝ միաժամանակ աշխատելով որպես տանիքագործ։ Դրանից հետո նրա ստեղծագործությունները ադապտացվել են ֆիլմերի, պրոյեկտվել շենքերի և փորագրվել հուշարձանների վրա, բեմադրվել, դաջվել մաշկի վրա, հեռարձակվել ռադիոյով և կատարվել նվագախմբերի կողմից։

Կարդալ ավելին Փակել

Նա մասնակցել է Հյուսիսային Իտալիայի լեռներում գտնվող միջնադարյան գյուղի վերականգնման աշխատանքներում, դասավանդել է անգլերեն Ճապոնիայում, Ինդոնեզիայում մերկ ձեռքերով ձուկ է որսացել, հրավիրվել ելույթ ունենալու Իրաքում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Ավստրալիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Պաղեստինում և բազմաթիվ այլ երկրներում։

Մարջորի Լոթֆի Շոտլանդիա

Մարջորի Լոթֆի

Բանաստեղծ

Մարջորի Լոթֆին «Ոչ այն մարդը ու պետք է հարցնել» (The Wrong Person to Ask, Bloodaxe Books, 2023) գրքի հեղինակն է, որը 2024 թվականին արժանացել է Forward Prize for Best First Collection մրցանակին և James Berry Award-ին։ Գիրքը նաև ընդգրկվել է Saltire Prize for Best Book of Poetry մրցանակի կարճ ցուցակում և ստացել է Poetry Book Society Special Commendation մրցանակը։

Կարդալ ավելին Փակել

Նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Ոչ մի ծանոթ աստված» (No Known God, Bloodaxe Books) լույս կտեսնի 2027 թվականին, իսկ հեղինակի՝ հեղափոխական Իրանում իր մանկության և 1979 թվականին իր ընտանիքի՝ Օհայո ժամանելու մասին հուշագրությունը ներկայումս ընթացքի մեջ է։

Մարջորին Royal Literary Fund-ի WritersMosaic ծրագրի անդամ է և մենթորություն ու աշխատարաններ է անցկացնում առցանց, ինչպես նաև գրականության ստեղծագործական ծրագրեր է կազմակերպում Շոտլանդիայի հարավարևմտյան ափին գտնվող իր տունը՝ Galloway House Estate-ում։

Թեսա Բերինգ Շոտլանդիա

Թեսա Բերինգ

Բանաստեղծ

Թեսա Բերինգը բնակվում է Էդինբուրգում։ Նա տարբեր բանաստեղծական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ «Կծմծած մազեր» (Bitten Hair) և «Ծալված պայուսակ» (Folded Purse), հրատարակիչ Blue Diode Press, «Կտրված ապակի» (Cut Glass) և «Ծաղիկ չկա» (No Flowers) հրատարակիչ Dancing Girl Press, «Կատակ-գիրք» (Joke Book) հրատարակիչ The Silent Academy, և «Փութի» (Putty), հրատարակիչ If a Leaf Falls Press։

Կարդալ ավելին Փակել

Թեսան պարբերաբար հանդես է գալիս համատեղ աշխատանքների և կոլեկտիվ կատարումների շրջանակում, ինչպես նաև մասնակցել է թարգմանական ծրագրերի՝ որպես ռեզիդենտ՝ համագործակցելով «Words Without Borders»-ի և «Scottish PEN»-ի հետ, որոնք ֆրանսիական և լատվիական նախաձեռնություններ են։

Ներկայումս նա աշխատում է «Աղոթքի գրքի» (Prayer Book) վրա, որը պոեզիայի և պատարագի միջև հարաբերությունների նուրբ ուսումնասիրություն է։

Ռայան Օ’Քոնոր Շոտլանդիա

Ռայան Օ’Քոնոր

Արձակագիր

Ռայան Օ’Քոնորը ծնվել է Ֆալկիրքում՝ Շոտլանդիայի արևելքում գտնվող քաղաքում։ Նա իր առաջին վեպը՝ «Անկման արագությունը» (The Speed of Falling), գրել է տասնինը տարեկանում։ Քսանյոթ տարի անց նա արժանացել է Highly Commended գնահատանքի The Bridport Prize մրցանակաբաշխությունում։

Կարդալ ավելին Փակել

Նույն թվականին նա ստացել է Scottish Book Trust Next Chapter Award մրցանակը, որի արդյունքում մենթորություն է ստացել երջանկահիշատակ Ջոն Բերնսայդի կողմից, որից կարճ ժամանակ հետ նա ավարտել է իր երկրորդ՝ «Դատարկություններ» (The Voids) վեպի առաջին սևագիրը։

«Դատարկությունները», որը 2022 թվականին հրատարակվել է Scribe UK-ի կողմից, հետագայում ընդգրկվել է Scottish Book of the Year մրցանակի կարճ ցուցակում և ներկայումս ադապտացվում է հեռուստատեսության համար։ Նա բնակվում է Գլազգոյում իր զուգընկերոջ և երկու երեխաների հետ։

Փիթեր Բալաքյան ԱՄՆ

Փիթեր Բալաքյան

Բանաստեղծ և արձակագիր

Փիթեր Բալաքյանը բանաստեղծությունների ինը ժողովածուի հեղինակ է, այդ թվում՝ «Օզոնային օրագրի», որն արժանացել է 2016 թվականի Պուլիցերյան մրցանակի պոեզիայի համար:

Կարդալ ավելին Փակել

Նրա «Այրվող Տիգրիսը. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» աշխատությունը արժանացել է 2005թ. Ռաֆայել Լեմկինի մրցանակի և եղել New York Times-ի նշանավոր գիրք և ազգային բեսթսելլերը: Նրա հուշագրությունը՝ «Ճակատագրի սև շունը» արժանացել է 1998թ. PEN/Martha Albrand մրցանակի «Հուշագրության արվեստի համար» և եղել է New York Times-ի, LA Times-ի և Publisher’s Weekly-ի տարվա լավագույն գիրքը: Բազմաթիվ մրցանակների և քաղաքացիական վկայակոչումների դափնեկիր է, այդ թվում՝ Նախագահական և Մովսես Խորենացու մեդալների՝ Հայաստանի Հանրապետությունից: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով՝ հայերեն, բուլղարերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, հունարեն, գերմաներեն, եբրայերեն, ռուսերեն և թուրքերեն:

Դեֆնե Սուման Թուրքիա

Դեֆնե Սուման

Արձակագիր

1974 թվականին ծնված Դեֆնե Սումանը Բոսֆորի համալսարանում ուսանել է սոցիոլոգիա, իսկ ավելի ուշ ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում։ Նրա գրքերում հաճախ կարելի է ընթերցել հավաքական հիշողության, անձնական ու սոցիալական տրավմաների մասին, հերոսների միջոցով քննարկում է քողարկված ինքնության վերաբերյալ հարցերը:

Կարդալ ավելին Փակել

2011թ-ի Դեֆնեն հրատարակում է իր առաջին՝ ճամփորդական գրառումների ժողովածուն՝ «Կապույտ անտառը»: 2015թ.-ին լույս է տեսնում Դեֆնե Սումանի «Փոխառված ժամանակներ» վեպը, որտեղ նա նկարագրում է կոսմոպոլիտ Օսմանյան Զմյուռնիայի կործանումը: Գործը նույն օրը լույս է տեսնում նաև Հունաստանում՝ «Շեհերազադեի լռությունը» վերնագրով։

14 լեզվով թարգմանված «Նախաճաշի սեղանը» վեպում Դեֆնե Սումանը շարունակում է ուսումնասիրել իր նախորդ վեպերի առանցքային թեմաներն ու սյուժեները՝ դրանք ընթերցողին ներկայացնելով նոր անկյան ներքո:

Կատարժինա Վասիլկովսկա Լեհաստան

Կատարժինա Վասիլկովսկա

Արձակագիր

Կատարժինա Վասիլկովսկան լեհ գրող է, որն առավել հայտնի է իր մանկական և պատանեկան վեպերով:

Կարդալ ավելին Փակել

Վասիլկովսկայի ստեղծագործությունները հաճախ անդրադառնում են պատանեկության, ինքնության, ընտանեկան հարաբերությունների և բարոյական ընտրության թեմաներին: Ժամանակակից լեհ գրականության կարևոր ձայներից է և բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր՝ այդ թվում «Ասթրիդ Լինդգրենի IV գրական մրցույթի», «Բիլլի Գոութ» և «Գուլիվերը հսկաների երկրում» մրցանակների։

Մայի Խելեդ Եգիպտոս

Մայի Խելեդ

Արձակագիր

Մայի Խելեդը եգիպտացի նշանավոր գրող է, որը համարվում է ժամանակակից արաբական գրականության վառ ներկայացուցիչներից։

Կարդալ ավելին Փակել

Նրա ստեղծագործություններին բնորոշ է հարուստ երևակայության և մարդկային ու սոցիալական թեմաների խորքային ուսումնասիրության համադրությունը։ Խելեդը հեղինակել է բազմաթիվ վեպեր, պատմվածքների ժողովածուներ և ուղեգրություններ, որոնցից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ հասնելով լայն միջազգային լսարանի։ 2016 թ․ Կահիրեի միջազգային գրքի տոնավաճառում արժանացել է Լավագույն արաբական վեպ» մրցանակին «Ջիմնազիա», իսկ 2020 թ․ նույն մրցանակին՝ «Թամար» վեպերի համար։

Թամթա Մելաշվիլի Վրաստան

Թամթա Մելաշվիլի

Արձակագիր

Թամթա Մելաշվիլին ներկայիս վրաց արձակի անվանի դեմքերից է, որ իր գրական ուղին մշտապես համադրում է հանրային գործչի, հետազոտողի և կանանց իրավունքների պաշտպանի գործունեության հետ։

Կարդալ ավելին Փակել

Երեք վեպի և բազմաթիվ արձակ գործերի հեղինակ է։ Նրա վերջին՝ «Մոշ, մոշ, մոշահավ» վեպը (2021թ)  հեղինակին պարգևեց երկրորդ «Սաբա»-ն, որ Վրաստանի ամենահեղինակավոր գրական մրցանակն է։ Վեպը էկրանավորվել է, իսկ պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում (2023թ): «Ասելուկը» Թամթա Մելաշվիլիի առաջին վեպն է (2010թ), որը գրողին լայն ճանաչում բերեց թե՛ հայրենի Վրաստանում, արժանանալով դեբյուտի համար տրվող «Սաբայի» (2011թ), թե՛ արտերկրում․Գերմանիայի երիտասարդ գրողների ազգային մրցանակի դափնեկիր (2013 թ):

Էլիզաբեթ Պիրցխալավա Վրաստան

Էլիզաբեթ Պիրցխալավա

Նկարազարդող, հրատարակիչ

Էլիզաբեդ Պիրցխալավան նկարազարդող է, որն այժմ աշխատում է որպես հրատարակիչ և գրական իրավունքների մենեջեր Palitra L հրատարակչությունում:

Կարդալ ավելին Փակել

Մասնակցել է միջազգային հեղինակավոր գրքի տոնավաճառների և հրատարակչական կրթաթոշակային ծրագրերի: Հրատարակչական ոլորտը համարում է և՛ դինամիկ, և՛ արժեքավոր։ Հանձնառու է իր աշխատանքի բոլոր ոլորտներում գերազանցության հասնելուն՝ լինի դա հրատարակչական, հեղինակային իրավունքների, թե դրան առնչվող աշխատանքներում: Միաժամանակ, նա շարունակում է նկարազարդել գրքեր և աշխատել վիզուալ նախագծերի վրա՝ իր պորտֆոլիոն ավելի բազմազան դարձնելու համար:

Թերեզա Գրjոտան Նորվեգիա

Թերեզա Գրjոտան

Գրող, Բերգնի գրական փառատոնի տնօրեն

Թերեզա Գրյոտանը Բերգենի միջազգային գրական փառատոնի տնօրենն է։ Իր գործունեության ընթացքում Գրյոտանը մեծ կարևորություն է տվել արվեստի և մշակույթի դերին՝ քաղաքական փոփոխությունների և խոսքի ազատության համար մղվող պայքարում։

Կարդալ ավելին Փակել

Ունենալով լրագրողական փորձ՝ նա մագիստրոսի կոչում է ստացել Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալի համալսարանում, իսկ բակալավրի աստիճան՝ Նորվեգիայի Բերգենի համալսարանում։ Գրյոտանը հեղինակել է մի շարք գրքեր, որոնցից վերջիններն են «Før øya synker»-ը («Նախքան կղզու սուզվելը», Gyldendal, 2018 թ.) և էսսեների շարքը (vinduet.no և thedial.world, 2024 թ.)։ 2024–2025 թվականներին Գրյոթանը Vinduet գրական ամսագրում հրապարակել է անձնական էսսեների շարք տրավմայի, բնության, գրականության և երաժշտության մասին, և դրանցից մեկը՝ «Մահը քերականության մեջ», անգլերեն թարգմանությամբ հրատարակվել է նաև The Dial-ում։ Նա եղել է նորվեգական գրական կազմակերպությունների մի քանի խորհուրդների անդամ, իսկ ներկայումս Նորվեգական ՓԵՆ-ի  խորհրդի անդամ է։ Նա ղեկավարել է «Verden i Bergen» («Աշխարհը Բերգենում») փառատոնն ու միջոցառումների շարքը, եղել է «Syn og Segn» գրական հանդեսի խմբագիրը, ինչպես նաև «Global Knowledge» ամսագրի հիմնադիր խմբագիրը։ Երեխաների և երիտասարդների համար գրված գրքերի համար Գրյոտանն արժանացել է «Բլիքս» (Blix) մրցանակի։

Բերնհարդ Լ. Մոր Norway

Բերնհարդ Լ. Մոր

Գրող, խմբագիր

Բերնհարդ Լ. Մորը «Cappelen Damm» հրատարակչության խմբագիրն է և համագործակցում է միջազգային գեղարվեստական գրականության հեղինակների հետ։

Կարդալ ավելին Փակել

Նրա կողմից նորվեգերեն թարգմանությամբ հրատարակված հեղինակներից  մի քանիսն են Լասլո Կրասնահորկաին, Լեյլա Սլիմանին, Ադանիա Շիբլին, Յուրի Անդրուխովիչը և Էլիսա Շուա Դյուսապենը։

Բերնհարդը նաև ոչ գեղարվեստական ​​գրականության հեղինակ է. հրատարակել է երկու գիրք Ռուսաստանի և արտաքին աշխարհի հարաբերությունների մասին, որոնք արժանացել են քննադատների բարձր գնահատանքին։ Նա ղեկավարում է Նորվեգիայի ոչ գեղարվեստական ​​գրականության հեղինակների և թարգմանիչների ասոցիացիայի միջազգային կոմիտեն, որտեղ 2024 թ․ նախաձեռնել է կրթաթոշակային ծրագիր՝ պատերազմը փաստագրող ուկրաինացի գրողների համար։

Ջուզեպե Գրոսո Իսպանիա

Ջուզեպե Գրոսո

Back to the Book գրական փառատոնի տնօրեն

Միլանում ծնված Ջուզեպե Գրոսոն բնակվում է Մադրիդում, որտեղ համահիմնադրել է «Altamarea» հրատարակչությունը և դրան կից գրախանութը։

Կարդալ ավելին Փակել

Նա «Back to the Book» անկախ փառատոնի, ինչպես նաև Մադրիդի ինքնավար համալսարանի (Universidad Autónoma de Madrid) և «Altamarea»-ի՝ ստեղծագործագրության մագիստրոսական ծրագրի տնօրեններից մեկն է։

Հիմնական ծրագիր

Փառատոնի ծրագիր

Հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ, ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, աշխատարաններ և մշակութային միջոցառումներ։

Նոյեմբեր 19 Նոյեմբեր 21 Նոյեմբեր 22
ԵՐԵՎԱՆ

Պաշտոնական բացում

Հինգշաբթի, Նոյեմբերի 19, 2026
19:00 - 21:00
Զուգահեռներ փառատոնի պաշտոնական բացում
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիա Մասնակիցներ Արևիկ Աշխարոյան, ԱՐԻ գրականության հիմնադրամ | Ռայան Վան Ուինքլ, StAnza Շոտլանդիայի պոեզիայի միջազգային փառատոն | Փիթեր Բալաքյան, Զուգահեռներ փառատոնի հատուկ հյուր
ԵՐԵՎԱՆ

Հիմնական ծրագիր

Շաբաթ, Նոյեմբեր 21, 2026
12:00 - 13:20
Զուգահեռ երկիր՝ Շոտլանդիա․ ծանոթացեք հեղինակների հետ
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարան Մասնակիցներ Մոդերատոր՝ Ռայան Վան Ուինքլ | Բանախոսներ՝ Թեսա Բերինգ | Մարջորի Լոթֆի | Ռայան Օ’Քոնոր | Ուիլյամ Լեթֆորդ
13:30 - 14:30
Պատումն ընդդեմ իմպրեսիոնիզմի
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարան Մասնակիցներ Լուսինե Խառատյան | Ռայան Օ'Քոնոր
15:00 - 15:50
Ինքնություն և պատկանելություն
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարան Մասնակիցներ Փիթեր Բալաքյան | Մարջորի Լոթֆի
16:00 - 16:50
Պոեզիա․ ավանդական մոտեցումների վերաիմաստավորում
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարան Մասնակիցներ Կարեն Ղարսլյան | Թեսա Բերինգ
17:00 - 17:50
Վերագտնելով ձևն ու ինքնությունը՝ որպես գրող
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գրադարան Մասնակիցներ Անուշ Քոչարյան | Ուիլյամ Լեթֆորդ
19:00 - 21:00
Փառատոնի փակում․ զուգահեռ ընթերցանություն
Անցկացման վայր Հայաստանի պետական ֆիլհարմոնիա Մասնակիցներ Փառատոնի բոլոր մասնակիցները և այլոք
ԳՅՈՒՄՐԻ

Ճամփորդող զուգահեռները

Կիրակի, Նոյեմբեր 22, 2026
14:00 - 16:00
Պատում և ընթերցանություն
Անցկացման վայր ODA: Heritage Room Մասնակիցներ Փառատոնի մասնակիցներ և այլոք
Հարակից ծրագիր

Զուգահեռներից այն կողմ

Այցեր համալսարաննէր, շնորհանդեսներ, պանելային քննարկումներ և ավելին

Երևան

Համընթաց ծրագիր

Երեքշաբթի, նոյեմբերի 17, 2026
19:00 - 20:30
Փիթեր Բալաքյանի «Օզոնային օրագիր» և «Ճակատագրի սև շունը» գրքերի շնորհանդես
Անցկացման վայր Զանգակ գրախանութ, Աբովյան փ․ 7 Մասնակիցներ Փիթեր Բալաքյան | Արամ Պաչյան | Հովհաննես Գալստյան | Կարեն Ղարսլյան | Մոդերատոր՝ Արևիկ Աշխարոյան
Երևան

Համընթաց ծրագիր

Հինգշաբթի, Նոյեմբեր 19, 2026
14:00 - 16:00
Հանրային դասախոսություն․ «Տրավմայի փոխանցումը սերնդեսերունդ», Փիթեր Բալաքյան *նախնական գրացմամբ
Անցկացման վայր Երևանի պետական համալսարան, Ալեք Մանուկյան փ. 1 Մասնակիցներ Փիթեր Բալաքյան
17:30 - 18:30
Դեֆնե Սումանի «Շահրազադեի լռությունը» գրքի շնորհանդես
Անցկացման վայր «Զանգակ» գրատուն, Աբովյան փ. 7 Մասնակիցներ Դեֆնե Սուման | Անի Դեյիրմենջյան | Մոդերատոր՝ Էմմա Կիրակոսյան
Երևան

Համընթաց ծրագիր

Ուրբաթ, Նոյեմբերի 20, 2026
14:30 - 16:00
Կատարժինա Վասիլկովսկայի «Հիմա, հիմա» գրքի շնորհանդես և մանկական աշխատարան
Անցկացման վայր Հայաստանի ազգային գրադարան Մասնակիցներ Կատարժինա Վասիլկովսկա | Տաթև Խաչատրյան | Մոդերատոր՝ Էմմա Կիրակոսյան
13:30 - 14։30
Պանելային քննարկում․ «Գրում են կանայք»
Անցկացման վայր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան Մասնակիցներ Դեֆնե Սուման | Մայի Խալեդ | Թամթա Մելաշվիլի | Թերեզա Գրոտան | Մոդերատոր՝ Անուշ Քոչարյան
18:00 - 19:00
Մայի Խելեդի «Ջիմնազիա» գրքի շնորհանդես
Անցկացման վայր Զանգակ գրատուն, Աբովյան փ․ 7 Մասնակիցներ Մայի Խելեդ | Մոդերատոր՝ Աննա Բաղրամյան
19:00 - 20:00
Անահիտ Ղազայանի և Կարին Կէօքճեանի «Այրուած Յուլիս» գրքի շնորհանդես
Անցկացման վայր Զանգակ գրատուն, Աբովյան փ․ 7 Մասնակիցներ Անահիտ Ղազայանի | Կարին Կէօքճեանի
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

ԱՋԱԿԻՑՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՄԵԴԻԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Միացե՛ք փառատոնին

Այնտեղ, որտեղ պատմությունները, մշակույթներն ու ձայները հանդիպում են զուգահեռ ուղիներում։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 17–22, 2026