«Դեպի մեծ փոխաբերութին» վեպն առաջին անգամ լույս է տեսել Փարիզում՝ 1999 թվականին. մերձավորապես՝ խոհական ուղեգրություն, որը ներքուստ դիմադրում է ժանրային որևէ հնածանոթ կաղապարների։ Սա, անշուշտ, բնորոշ է Պըլտեանի գրականությանը, նրա խոհաշխարհին։
«Ձայնը գրեթէ։ Զրոյցներ Գրիգոր Պըլտեանի հետ» սկսվում է Արամ Պաչյանի «Երկու խոսք» առաջնորդողով, իսկ գիրքը կազմված է երեք զրույցներից, որոնք վարել է Արամ Պաչյանը Գրիգոր Պըլտեանի հետ վերջին 15 տարվա ընթացքում։ Գրքի առանցքը Գրիգոր Պըլտեան գրողի, մտածողի, մշակութաբանի գրականությունն է՝ իր բազմաբովանդակ ճյուղավորումներով։ Եվ, իհարկե, զրույցներում ինքը՝ գրականությունն է, լեզուն, պատմությունը, ժամանակը և այլն։
Գրքերի հրատարակման նախաձեռնողն ու խմբագիրն է Արամ Պաչյանը։
Գրքերը հրատարակվել են «ԱՐԻ գրականության հիմնադրամ»-ի կողմից Գալուստ Կիւլպէնկեան հիմանդրամի աջակցությամբ։