Լույս է տեսել «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսը, որը ստեղծվել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա նախագծի համաֆինանսավորմամբ՝ «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից» նախագծի շրջանակներում։ Նախագիծն իրականացվել է երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) գործընկերների կոնսորցիումի կողմից՝ մեր տարածաշրջանում կոմիքսի ժանրի զարգացմանը նպաստելու նպատակով։
Հրատարակությունը միավորում է երեք կին գրողների՝ Անի Ասատրյան (Հայաստան), Էկատերինե Տոգոնիձե (Վրաստան) և Վիրա Կուրիկո (Ուկրաինա)։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմության մեջ անդրադառնում է իր երկրում տեղի ունեցած պատերազմներին և դրանց նախորդած կամ հաջորդած ողբերգական իրադարձություններին։ Կոմիքսի ձևաչափով ներկայացված այս հզոր պատմությունները նոր դիտանկյուն են առաջարկում հակամարտությունների, դիմադրողականության և հիշողության փորձառության վերաբերյալ։
Գրքի պատկերազարդողներն են համապատասխանաբար Աստղիկ Հարությունյանը, Լուկա Լաշխին և Սոֆիա Պոկորչակը։