Ուրախ ենք տեղեկացնել, որ գրողների համար հրաշալի հնարավորություն է ընձեռվում՝ մասնակցելու Երևան (Հայաստան) և Լայպցիգ (Գերմանիա) եզակի կացության փոխանակման ծրագրին, որը տեղի կունենա 2025 թ․ մարտին: Փոխանակման ծրագիրը «Չգրված հիշողություն․ հայկական գրքարվեստ և գրականություն» միջոցառման մի մասն է և կկայանա 2025թ․ Լայպցիգի գրքի տոնավաճառի ընթացքում։
Կացության այս ծրագիրը նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, մշակութային փոխանակումը և արվեստի զարգացումը՝ միավորելով ստեղծագործ անհատների Հայաստանից և Գերմանիայից երկու ակտիվ գրական և գեղարվեստական կենտրոններում:
Կացությունը համատեղ ծրագիր է Լայպցիգ և Երևան քաղաքների և Հայաստանում Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։ Գործընկեր կազմակերպությունը Լայպցիգի Literaturhaus-ն է, իսկ Հայաստանում՝ «ԱՐԻ» գրականության հիմնադրամը։
Ով կարող է դիմել
- Գրողներ, ովքեր հրատարակել են առնվազն մեկ գիրք՝ գեղարվեստական, ոչ գեղարվեստական, պոեզիա կամ մանկական գրականություն ժանրերում։
Ինչ է առաջարկում փոխանակման ծրագիրը*
- Մեկամսյա կացություն Լայպցիգում, որը ծածկում է ինքնաթիռի տոմսի և կացության ծախսերը
- Ամենօրյա ծախսերը հոգալու համար կրթաթոշակ
- Կապեր հաստատելու, ստեղծագործական համագործակցության և մասնագիտական զարգացման հնարավորություններ
- Մասնակցություն տեղի մշակութային և գրական միջոցառումներին
- Հանրային միջոցառում մարտի 19-ին Լայպցիգի Literaturhaus-ում ձեր աշխատանքը ներկայացնելու համար ու ևս մեկը 2025թ․ Լայպցիգի գրքի տոնավաճառի ընթացքում
Համապատասխանության չափանիշներ
- Դիմորդները պետք է դրսևորեն նվիրվածություն ծրագրի ընթացքում
- Անգլերենի (կամ հյուրընկալող երկրի լեզվի) գործնական իմացությունը պարտադիր է
- Կարող են մասնակցել Երևանի ռեզիդենտները
Ինչպես դիմել
Ներկայացնել հետևյալ փաստաթղթերը մինչև 2025թ․ փետրվարի 2-ը
1․ CV, որում ներկայացված են ձեր ձեռքբերումները (անգլերեն)
2․ Գրական ստեղծագործության նմուշ (բնագրով և առկայության դեպքում անգլերեն և/կամ գերմաներեն)
3․ Հիմնավորող նամակ, որը բացատրում է, թե ինչպես և որքանով է այս կացության ծրագիրը համապատասխանում ձեր ստեղծագործական նպատակներին և ինչպես եք նախատեսում նպաստել մշակութային փոխանակմանը (հայերեն կամ անգլերեն)
4․ Երկու մասնագիտական բնութագիր (հայերեն կամ անգլերեն)
Ամսաթվեր
- Հայցադիմումի վերջնաժամկետ՝ փետրվարի 2, 2025թ․
- Կացության ծրագրի ժամկետ՝ մարտ, 2025թ․
Ինչպես դիմել
Ուղարկեք ձեր հայցադիմումը [email protected] կամ [email protected] էլ․ հասցեներին
Հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ + 374 77 35 11 12 կամ +374 60 50 47 11 հեռախոսահամարներով
Միացե՛ք մեզ ստեղծագործական կամուրջներ կառուցելու և Երևանի ու Լայպցիգի միջև գրական ու գեղարվեստական երկխոսություն զարգացնելու գործում:
Անհամբեր սպասում ենք Ձեր հայցադիմումներին։
* Ինստիտուցիոնալ ֆինանսավորումը դեռ սպասման փուլում է։
