2024թ․ դեկտեմբերին լույս տեսավ Յան Շենկմանի «Մեզ մոտ՝ Երևանում» գրքի հայերեն թարգմանությունը ԱՐԻ գրականության հիմնադրամի հրատարակությամբ։
Գրքի բնագիրը ռուսերեն էր և հրատարակվել էր 2024-ի սկզբին։ Տեսնելով դրա գրանցած հաջողությունները և ընթերցողների հետաքրքրությունը, հստակ կարիք առաջացավ այն հրատարակելու հայերեն։ Եվ ինչպես Յանն է միշտ նշում իր խոսքում, սա գրքի օտարալեզու թարգմանությունը չէ, այլ այն լեզվով, որով պետք է իրականում գրվեր և ընթերցվեր։
Գրքի թարգմանիչը Աննա Բաղրամյանն է։