«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունք»-ը մեկնարկեց «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի երկրորդ փուլը, որի նպատակն է հասանելի դարձնել հիմնարար հումանիտար և գիտական տեքստերը հայերեն թարգմանությամբ:
Ընտրված գրքերը հանդիսանում են 20 և 21 դարի համաշխարհային ակնառու մտավորականների հեղինակած հումանիտար, հասարակագիտական, պատմագիտական, քաղաքագիտական, մշակութաբանական, կրթական ինչպես նաև միջգիտակարգային մի շարք կարևորագույն
աշխատություններ, որոնք նախկինում հայերեն թարգմանված չեն եղել։