«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար

«Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը երիտասարդ գրողներին հնարավորություն է տալիս մասնակցել ստեղծագրության հագեցած դասընթացի, որի ընթացքում նրանք կսովորեն միմյանցից և միմյանց մասին։

Ճամբարի ծրագիրը մշակվել է Այովայի համալսարանի ստեղծագրության միջազգային ծրագրի հետ համատեղ և հիմնված է նրանց՝ «Տողերի միջև» ծրագրի մոդելի վրա:

Ստեղծագրության միջազգային ճամբարը ներառում է գրականության և այլ ստեղծարար առարկաների դասախոսություններ, գրավոր խոսքի, լուսանկարչության, տեսանկարահանման, թատերագրության և բեմականացման դասեր, համախմբման և հաղորդակցության վարժանքներ, ընթերցումներ, խմբային քննարկումներ, մասնակից երկրների ներկայացման օրերի և մշակութային տուրեր։

Ճամբարի արդեն իրականացված և առաջիկա ծրագրերի մասին ավելին տեղեկանալու համար այցելե՛ք www.writeinarmenia.org. կայքը։  

ԱՐԻ գրականության հիմնադրամի կողմից կազմակերպած առաջին՝ ստեղծագրության միջազգային ճամբարը մեկնարկել է 2017թ․։ Ճամբարն իրականացվել է Այովայի համալսարանի Գրողների միջազգային ծրագրի «Ընթերցանության շրջագայության» շրջանակներում, որը ֆինանսավորվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից և իրականացվել հայ և թուրք երիտասարդ գրողների համար: 2018թ․ նախագիծը պաշտոնապես ստացավ «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբար անվանումը և դարձավ ընդլայնված նախագիծ՝ հայ, թուրք, ռուս, ուկրաինացի և վրացի երիտասարդ գրողների մասնակցությամբ և նույնպես իրականացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Նախագծի հաջորդ մեկնարկը տրվեց 2022թ․ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»  (ATNP-3) ծրագրի կողմից, որը համակարգում էր Եվրասիա համագործակցության հիմնադրամը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ