Յանա Գենովա

Հոգաբարձուների խորհդի անդամ

Yana

Յանա Գենովան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գործող Next Page (www.npage.org) հիմնադրամի  տնօրենն է: Հիմնադրամը միտված է գաղափարների և գրքերի գլոբալ շրջանառության մեջ ներառել փոքր լեզուները և երկրները: ԵՄ-ի կողմից ֆինանսավորված Book Platform ծրագրի շրջանակներում  Next Page հիմնադրամը ակտիվ գործունեություն է ծավալել նաև Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում` աջակցելով հրատարակչական և գրական սեկտորներին` փոփոխվող սոցիալական և շուկայական պայմաններին հարմարվելու համար: Նախքան 2001թ.-ին Next Page հիմնադրամի նախաձեռնությունը, Յանա Գենովան աշխատել է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտում որպես տնօրեն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 24 երկրների համար թարգմանությունների ծավալուն ծրագրի պատասխանատու, ինչպես նաև 1994-1999 թթ. Սորոսի հիմնադրամի «Սոֆիայի Մշակույթ» բաժնում: Տիկին Գենովան մշակութաբանության մագիստրոս է և հաճախ տպագրվում է Բուլղարիայում մի շարք մշակութային պարբերականներում: Նա նաև աշխատում է անկախ մշակութային ծրագրերի, մշակութային քաղաքականության նախաձեռնությունների և ԵՄ մշակութային ծրագրերի  խորհրդատու: Գեորգի Գոսպոդինովի «Սոցիալիզմի ինվենտարիզացիա գրքի» (Պրոսվետա, Սոֆիա, 2006թ.) համահեղինակ է: