
2024թ․ դեկտեմբերին լույս տեսավ Յան Շենկմանի «Մեզ մոտ՝ Երևանում» գրքի հայերեն թարգմանությունը ԱՐԻ գրականության հիմնադրամի հրատարակությամբ։
Գրքի բնագիրը ռուսերեն էր և հրատարակվել էր 2024-ի սկզբին։ Տեսնելով դրա գրանցած հաջողությունները և ընթերցողների հետաքրքրությունը, հստակ կարիք առաջացավ այն հրատարակելու հայերեն։ Եվ ինչպես Յանն է միշտ նշում իր խոսքում, սա գրքի օտարալեզու թարգմանությունը չէ, այլ այն լեզվով, որով պետք է իրականում գրվեր և ընթերցվեր։
Գրքի թարգմանիչը Աննա Բաղրամյանն է։
Դեկտեմբերի 15-ին Էպիգրաֆ գրախանութում տեղի ունեցավ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ ԱՐԻ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյնաը խոսեց հեղինակ հետ համագործակցության, ինչպես նաև գրքի հայերեն հրատարակման գաղափարի մասին։ Հեղինակի և թարգմանչի ողջույնի ու շնորհակալական խոսքերին հաջորդեց գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների տարբեր հատվածների ընթերցումը։ Խոսք տրվեց նաև գրքի կազմի հեղինակ Կարինե Դուլյանին։ Շնորհանդեսի վերջում էլ հյուրերն իրենց հարցերն ուղղեցին հեղինակին և թարգմանչին։
Ստորև միջոցառման նկարներն են։





