Մայիսի 20-ին «ԱՐԻ գրականության հիմնադրամի» թիմը և Գայանե Աղաբալյանը «ՏԱՐԲԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ նկարազարդ գրքեր» նախագծի շրջանակներում հանդիպում անցկացրեց «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու և հանդիպման մասնակիցներին նվիրելու ծրագրի շրջանակներում լույս տեսած «Ես խոսում եմ պարելով» և «Չեմպիոնը» ներառական գրքերը։
Գրքերը հանդիպման հյուրերին ներկայացնելուց հետո ուսուցիչների հետ զրուցեցինք գրքերի միջոցով ներառականության մասին երեխաներին պատմելու մեթոդի կարևորության մասին, ընթերցանության խթանման, ամառային ընթերցանության ցանկերի մասին։
Քննարկվեցին ուսումնական հաստատություններում ներառականության ներդրման դրական և բացասական կողմերը, բարդություններն ու առավելությունները։