Լուսինե Քասարջյան

Հոգաբարձուների խորհդի անդամ

atp-lucineh-kassarjian

Լուսինե Քասարջյանը Հայաստանում ներդրումներ կատարող, գործող կամ գործարկող ընկերություններին ծառայություններ առաջարկող «Սենսյան» ՍՊԸ խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրենն է։ Մինչ այդ եղել է Հայաստանի քաղաքներում և գյուղերում ամենամյա փառատոների կայուն զարգացումը համակարգող, խթանող և աջակցող «FestivAr» Հայկական փառատոների ասոցիացիայի գործադիր տնօրենը: 2014 թ․-ից ի վեր Լուսինեն եղել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի տնօրենը, որի միջոցով տնկվել է ավելի քան 6 միլիոն ծառ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում։ 2005թ․-ից սկսած ամեն տարի հիմնադրամը բնապահպանական կրթություն է ապահովում հազարավոր ուսանողների։ Լուսինեն նաև MolorakArts ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտացած է բոլոր տարիքի երեխաների համար թվային և ավանդական մեդիա ապրանքատեսակների արտադրության մեջ: Նա «Ուրիշի ամպը» մանկական գրքի հեղինակն է, որը պատմում է մանկական վախերը հաղթահարելու զվարճալի, գրավիչ միջոցի մասին և պարունակում է ընդլայնված իրականության (AR) տարրեր։ Նա նաև ստեղծել է մրցանակակիր բազմալեզու մուլտիմեդիա այլ ապրանքներ:

Լուսինեն ընդգրկված է եղել բազմաթիվ կրթական, բարեգործական և զարգացման շահույթ չհետապնդող կազմակերպությունների խորհուրդներում, այդ թվում՝ Awesome Foundation-ի երևանյան մասնաճյուղ, «Իմ քայլը» հիմնադրամ, Հայաստանի աջակցության հիմնադրամ, ՀՎՀ — Հայկական վիրտուալ քոլեջ, GOALS` Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում, AEF` Հայաստանի կրթական հիմնադրամ, Bay Area Friends of Armenia, Երևանի օպերայի ընկերներ և այլն։

Լուսինեն ավարտել է Երևանի պետական ​​լեզվաբանական համալսարանը՝ լեզվաբանություն և մանկավարժություն մասնագիտացմամբ և սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ակադեմիայի` «Համակարգչային արվեստ և նոր մեդիա» ֆակուլտետում: Լուսինեն ամուսնացած է Րաֆֆի Քասարջյանի հետ։ 2008թ․ իրենց երկու երեխաների՝ Հայկի և Սաթինեի հետ, Սան Ֆրանցիսկոյից հայրենադարձել են Երևան։