Գրական թարգմանիչների հայկական ընկերակցությունը համախմբել է Հայաստանում և ամբողջ աշխարհում գործող հայերենից և հայերեն գրական թարգմանիչներին։
Տեսլական — Համաշխարհային գրահրատարակչական դաշտի հետ ամուր կապեր հաստատելու միջոցով արդիականացնել հայկական թարգմանական ավանդույթները։
Առաքելությունը – Գրական թարգմանիչների հայկական ընկերակցության առաքելությունն է ապահովել ոլորտի զարգացումը և համագործակցությունը միջազգային մասնագիտական հարթակների և կառույցների հետ։
Նպատակները՝
համախմբել մեկ հարթակում հայերենից և հայերեն գրական թարգմանիչների;
պաշտպանել անդմաների իրավունքները;
հիմնել մասնակգիտական երկխոսություն տարբեր թարգմանական դպրոցների միջև
ստեղծել արդի թարգմանական դպրոցի հիմնադրման պայմաններ;
կրթել երիտասարդ մասնագետների;
մշակել ոլորտի քաղաքականությունը ու զարգացման հեռանկարները;
մասնակցել միջազգային մասնագիտական ծրագրերի;
անդամակցել միջազգային կառույցների։