Բառարանագետների մրցույթ

«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունք»-ը մեկնարկեց «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի երկրորդ փուլը, որի նպատակն է հասանելի դարձնել հիմնարար հումանիտար և գիտական տեքստերը հայերեն թարգմանությամբ:

Ընտրված գրքերը հանդիսանում են 20 և 21 դարի համաշխարհային ակնառու մտավորականների հեղինակած հումանիտար,  հասարակագիտական, պատմագիտական, քաղաքագիտական, մշակութաբանական, կրթական ինչպես նաև միջգիտակարգային մի շարք կարևորագույն
աշխատություններ, որոնք նախկինում հայերեն թարգմանված չեն եղել։

Այսպիսով ԱՐԻ գրականության հիմնադրամը հայտարարում է բառարանագետների մրցույթ թարգմանական մատենաշարի գրքերում տեղ գտած նորաստեղծ բառերի, եզրույթների բացատրական բառարան կազմելու համար։
Մանրամասներին տեղեկանալու համար գրեք [email protected] էլ հասցեին կամ զանգահարե՛ք +374 (99) 05 11 12 հեռախոսահամարով։