ԱՐԻկարդանք 2019 ամառային ճամբարը հյուրընկալեց տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների։ Ծրագրի ընթացքում երեխաները կարդացին ընտրված գրքեր, որոնք ներկայացնում էին տարբեր մշակույթների, կենսակերպերի, կարծիքների և դրանց արտահայտման բազմազանությունը։
Երեխաները սովորեցին թե ինչպես կարդալ, հասկանալ տեքստերում ներկայացված գլխավոր գաղափարները, վերլուծել դրանք և արտահայտել իրենց կարծիքը, համաձայնվել կամ բանավիճել ինչպես նաև խոսել իրենց հուզող կարևոր սոցիալական հարցերի շուրջ։ Կազմակերպվեցին այցեր գրախանութ և տպարան՝ ծանոթանալու ոլորտի մասնագիտություններին, գրքի տպագրության և վաճառքի գործընթացներին։