Դպրոցում աշխատում են մանկավարժի օգնականներ, որոնք հատուկ կարիքներով երեխաների հետ դասեր են անցկացնում։ Դպրոցի տնօրեն Անուշ Սարուխանյանը պատմեց, որ խնդիրները հիմնականում հատուկ կարիքներ ունեցող երեխաներ ծնողների հետ են ունենում, ովքեր պատրաստ չեն ընդունել իրենց երեխաներին այնպիսին, ինչպիսին կան, և երբեմն խոչընդոտում են երեխաների սոցիալականացմանը։ Ուսուցիչները նշեցին, որ շարունակական և հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր երեխաները ներգրավվում են դասապրոցեսում և առաջադիմում թե՛ կրթության, թե՛ ինտեգրման գործընթացի մեջ։