2021 թ․ օգոստոսի 1-ին Երևանյան գրքի փառատոնը հյուրընկալեց Ջորջո Ագամբենի երեք էսսեների հայերեն հրատարակման շնորհանդեսը։
Թարգմանիչ Մովսէս Տէր Գէորգեանը կիսվեց Ագամբենի թարգմանելու իր փորձառությունով։ Միջոցառումը անցկացրեց արվեստի քննադատ, համադրող և թարգմանիչ Նազարեթ Կարոյանը։
Մովսես Տեր-Գևորգյանը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է բացատրեց իր հետաքրքրությունը թարգմանչական գործընթացով, ինչը, իր կարծիքով, միջոց է լեզվի «ճարտարագիտությունը» ճանաչելու համար և մի գործիք՝ ժամանակակից միտքը ավելի խորը ընկալման համար։