Շառլ Մալաս

Խորհրդատվական հանձնախմբի անդամ

Charle Malassmall

Շառլ Մալասը ծնվել է Իրաքում, հայ մոր՝ Զաբել Կիրակոսյանի և քրիստոնյա պաղեստինցի հոր՝ Խամիս Մալասի ընտանիքում։ Քինգսթոնի համալսարանի Կիրառական ֆիզիկա և էլեկտրոնիկա բաժինն ավարտելուց հետո Շառլը չի զբաղվում գիտությամբ՝ ի վերջո միանալով ընտանեկան բիզնեսին Լոնդոնում հիմնված մերձավորարևելյան լիբանանյան տպագիր ամսագրում:

Կուտակելով բազմամյա փորձ՝ Շառլը և իր եղբայրները գրավեցին Լոնդոնի հայ համայնքի ուշադրությանը։ Նրանք վերահսկեցին մարդասիրական օգնության ավիափոխադրումը Հայաստան 1988 թ․ երկրաշարժից հետո։ Այնուհետև Շառլն աջակցություն ցուցաբերեց Հայաստանի դեսպանատան դիվանագիտական ուղեբեռային ծառայությունների կազմակերպման գործում։ Երկու անգամ էլ կազմակերպեց Հայաստանի նախագահական ինքնաթիռի վայրէջքը «Հիթրոու» օդանավակայանում։ Սա հնարավորությունների հորիզոն բացեց հարակից այլ ոլորտներում, ինչպիսիք են օդանավերի չարտերներ, օդանավերի առևտուր, նավերի վարձույթ, ծանր բեռների գործառնություններ, կոնցեպտուալ ձևավորում, իսկ վերջերս էլ՝ նավահանգստի կառավարում ու շահագործում:

Շառլը երկար տարիներ ակտիվ գործունեություն է ծավալել Մեծ Բրիտանիայի հայ համայնքում` սկսելով ընտրական հանձնաժողովում ներառված լինելուց այնուհետև դառնալով Համայնքային խորհրդի անդամ:

Նրա բազմաթիվ նախագծերից մեկը Լոնդոնի Գրքի ցուցահանդեսի հայկական տաղավարն էր՝ հիմնված նրա այն գաղափարի վրա, որ Սփյուռքի և Հայաստանի հրատարակիչները, հեղինակները, գրողները և գրավաճառները պետք է հանդես գան մեկ միասնական տաղավարում:

Շառլն այժմ տեղափոխվել է Հայաստան։ Էկոնոմիկայի նախարարի խորհրդականն է և մշակում է իր առաջարկած նախագիծը՝ Շիրակի մարզում չոր նավահանգստային արդյունաբերական պարկի՝ SEZ-ի հիմնում: